IBM Global Parking Survey-ը հայտնում է, որ աշխարհում ավտոմեքենաների կայանման համար ամենանպաստավոր պայմանները Չիկագոյում, Լոս Անջելեսում և Տորոնտոյում են: Ուսումնասիրության են ենթարկվել աշխարհի 20 քաղաքներ:
Աշխարհի ամենավատ պայմանները մեքենաների կայանման համար Դելիում են, Բանգալորում և Պեկինում:
Հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ աշխարհի խոշորագույն քաղաքներում կայանելու համար վարորդներին անհրաժեշտ է լինում առնվազն 20 րոպե: Այսպես` Մադրիդում վարորդներին կայանելու համար անհրաժեշտ է միջինը 25.4 րոպե ծախսել, Փարիզում` 25 րոպե, իսկ Նայրոբիում` ավելի, քան կես ժամ:









































