Saturday, 20 06 2026
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա

Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին: Այն ընդունվեց 523 կողմ, 3 դեմ և 84 ձեռնպահ ձայներով։

«Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունները» վերտառութամբ բանաձևը՝

● դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ պատանդների դեմ անմարդկային վերաբերմունքը և պահանջում նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը.

● խոր մտահոգություն է հայտնում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ և կոչ է անում անկախ հետաքննություն անցկացնել այդ խախտումների վերաբերյալ.

● Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում կատարել իրենց միջազգային պարտավորությունները, ներառյալ՝ Ժնևի կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան.

● ԵՄ-ից և միջազգային կազմակերպություններից պահանջում է նպաստել մարդասիրական և բժշկական առաքելությունների տեղակայմանը, որպեսզի գնահատեն պատանդառնված անձանց պայմանները.

● ընդգծում է հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու, նրանց պաշտպանությունն ապահովելու և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու դիվանագիտական ջանքերի հրատապ անհրաժեշտությունը.

● կոչ է անում Խորհրդին՝ նպատակային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդումների համար, այդ թվում՝ դատավորներ Զեյնալ Աղաևի, Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի նկատմամբ.

● խստորեն դատապարտում Է ՄԱԿ-ի մարմինների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները փակելու Ադրբեջանի կառավարության որոշումը, ինչը լրջորեն խոչընդոտում է միջազգային մարդասիրական ջանքերին և մոնիթորինգի մեխանիզմներին,

● կոչ է անում միջազգային քրեական դատարանին և վերջինիս գլխավոր դատախազին՝ հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ բռնի տեղահանումների, հետապնդումների և էթնիկ զտումների վերաբերյալ գործերը.

● ողջունում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունը, որը պահանջում է անվերապահ ազատ արձակել և անվտանգ վերադարձնել Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին և այլ կալանավորված անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում