Tuesday, 16 06 2026
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը

Իռլանդիայի վարչապետն ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է խաղաղությանն ուղղված ջանքերի կարևորությունը

Իռլանդիայի վարչապետ Միշալ Մարթինը Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ կարևորել է վերջինիս նախաձեռնությունները խաղաղության գործընթացում։

Իր ելույթում Մարթինն ընդգծել է, որ պատերազմները կործանարար են և բազմաթիվ երիտասարդների կյանք են խլում։

«Հիշում եմ, թե ինչպես 90-ականների սկզբին, երբ Իռլանդիայում խաղաղությանն ուղղված քայլեր ձեռնարկվեցին, շատերը քննադատում էին Ջոն Հյումի և Ալբի Ռեյնոլդսի նման մարդկանց, բայց նրանք շարունակեցին իրենց ջանքերը։ Երբ 1993 թվականին ձեռք բերվեց առաջին հաջողությունը՝ հրադադարի տեսքով, ևս մի քանի տարի պահանջվեց համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման համար: Սակայն պատերազմի կրակն ի վերջո մարեց», – ասել է Մարթինը՝ հիշելով հակամարտությունը Հյուսիսային Իռլանդիայում, որը սկսվել էր 1960-ականների վերջին և ավարտվել 1998 թվականին Բելֆաստի համաձայնագրի կնքմամբ։

Մարթինն այս համատեքստում անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող հակամարտությանը՝ բազմաթիվ երիտասարդների կորցնելու հեռանկարն անվանելով «սարսափելի»։

«Ուկրաինայում ընթացող պատերազմը կործանարար է եղել երիտասարդների համար, և մենք պետք է հասկանանք, որ սա պարզ, բայց կարևոր ուղերձ է։ Մենք բոլորս էլ երեխաներ ունենք, և այդքան երիտասարդների կյանքը կորցնելու հեռանկարը սարսափելի է, լինեն նրանք ուկրաինացի, ռուս, թե որևէ այլ մեկը: Այն ամենն, ինչ մենք կարող ենք անել բռնությունը դադարեցնելու համար, չափազանց  դրական քայլ է: Իհարկե, կլինեն նրանք, ովքեր կասկածներ կհայտնեն և կդիմադրեն, բայց մեր խնդիրն է աշխատել սրա վրա և կառուցել խաղաղություն», – ասել է Իռլանդիայի վարչապետը։

Միշալ Մարթինը Դոնալդ Թրամփի հետ հանդիպում է ունեցել մարտի 12-ին։ Բացի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումից, կողմերը նաև քննարկել են ԱՄՆ-ի կողմից Եվրամիության նկատմամբ սահմանած մաքսատուրքերը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում