Tuesday, 16 06 2026
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Էրդողանը դժգոհ է եվրոպական արձագանքներից

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ եվրոպական անվտանգության բոլոր քայլերը պետք է պլանավորվեն Թուրքիայի հետ համատեղ: Ըստ Էրդողանի դա բխում է ընդհանուր շահերից: Անկարան, եթե պայմանական ձևակերպենք, «արյան հոտ» է առել: Այս դեպքում, իհարկե, խոսքը ունի պատկերավոր նշանակություն, սակայն Թուրքիան փորձելով օգտվել Եվրոպայի շուրջ առաջացած նոր իրավիճակից, ձգտում է իրեն առավելագույն պարտադրել Եվրոպային: Առայժմ իհարկե եվրոպական արձագանքները զուսպ են:

Համենայն դեպս, Թուրքիայի հայտարարությունների ֆոնին, Անկարայի դերի վերաբերյալ եվրոպական հայտարարությունները «անհամաչափ» համեստ են: Գուցե դրա համար է նաև, որ Էրդողանը հայտարարությունները կրկնում է բավականին ինտենսիվ: Ըստ երեւույթին, նա դժգոհ է արձագանքներից, այլապես չէր ունենա թեման պարբերաբար կրկնելու կարիք: Եվրոպայում իհարկե բոլորովին ոգեւորված չեն լինի Թուրքիայի հավակնություններից ու ցանկություններից: Պատճառները տարբեր են:

Անգամ Հունգարիան, որ Անկարայի գործընկեր է Թյուրքալեզու պետությունների կազմակերպության դիտորդի իր կարգավիճակով, թերևս նախընտրելի կհամարի Թուրքիայի՝ Եվրոպայից հեռավորության վրա լինելը: Թերևս, ավելորդ է խոսել մյուս երկրների մասին, մասնավորապես եվրոպական առաջատարության հավակնող, այդ թվում՝ Ֆրանսիայի: Այլ հարց է իհարկե, թե կարո՞ղ է արդյոք Եվրոպան նոր իրավիճակում Թուրքիային պահել հեռու: Որովհետև, մի բան են ցանկությունները, այլ բան՝ հնարավորությունը: Անվտանգության համակարգի հարցում Եվրոպան չի կարող շրջանցել Թուրքիայի գործոնը:

Հետևաբար` բուն հարցը այն է, թե ինչպես, ինչ մասշտաբով, ինչ տրամաբանությամբ է այն տեղավորվելու եվրոպական անվտանգության համակարգի թե կառուցվածքում՝ վերջնարդյունքում, թե դրա ձևավորմանը միտված գործընթացում՝ սկսած դրա շուրջ քննարկումներից: Այս հարցի պատասխանն էական կապակցվածության մեջ է լինելու կովկասյան անվտանգության ճարտարապետության հեռանկարին:

Այստեղ է թերևս, որ առաջանում է անհրաժեշտություն, որպեսզի կովկասյան անվտանգության ապագա համակարգը կառուցված լինի մեծ եվրասիական ճարտարապետության տրամաբանությամբ, քանի որ զուտ եվրոպական տրամաբանության պայմաններում դրանում թերևս անխուսափելի է լինելու Թուրքիայի առաջնային դերը: Այդ հանգամանքը մեղմ ասած հազիվ թե դիտվի Հայաստանի համար արդյունավետ և օգտակար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում