Առաջին լոմբարդը, որը մինչև այսօր գործում է, բացվել է 1618 թվականի ճիշտ այս օրը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում: Լոմբարդը համարվում է ֆինանսական աշխարհի ամենահին հասատատություններից մեկը և հարուստ պատմություն ունի: Սրանք վարկային կազմակերպություններ են, որոնք գումար են տրամադրում գրավ դրված սեփականության դիմաց: Հիմնականում լոմբարդներում ընդունում են թանկարժեք մետաղներ, կենցաղային իրեր և այլն:
Լոմբարդների մասին առաջին հիշատակությունները նշվում են հունական և հռոմեական ձեռագրերում: Իսկ Չինաստանում ներկայիս լոմբարդների սկզբունքով աշխատող հաստատությունները գործել են 3 հազար տարի առաջ:












































