Հայաստանի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում կայացավ «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը:
Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում հանդիպումը մեկնարկեց նախատեսված ժամից քիչ ավելի ուշ` երկրպագուների բողոքի ակցիայի պատճառով, որն անցկացվեց ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականի պահանջով:
Խաղի մեկնարկից 15 րոպե անց «Արարատ-Արմենիա»-ն բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Էրիկ Օկանսին: «Փյունիկ»-ը կարողացավ վերականգնել հանդիպման հավասարությունը երկրորդ կեսի մեկնարկին` 57-րդ րոպեին: Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Օտուբանջոն:
Բայց «Արարատ-Արմենիա»-ն կրկին առաջ անցավ հաշվի մեջ: 65-րդ րոպեին իր թիմին առաջ մղեց Յեննեն:
«Փյունիկ»-«Արարատ-Արմենիա»` 1:2:
Հայաստանի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում կկայանան նաև «Վեստ-Արմենիա»-ԲԿՄԱ, «Նոա»-«Շիրակ» խաղերը:





































