Sunday, 05 07 2026
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային

Ռուսաստանը չի դիտարկում Ուկրաինայում եվրոպական ուժեր տեղակայելու տարբերակներ. Լավրով

Ռուսական կողմը Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահներ տեղակայելու տարբերակներ չի դիտարկում։ Մոսկվային այդ մասին ոչ ոք չի հարցրել, և արևմտյան ներկայացուցիչների հայտարարություններն այս հարցում նպատակ ունեն թեժացնել հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կատար կատարած այցից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք ոչ մի տարբերակ չենք կարող դիտարկել։ Ես չգիտեմ, թե ինչ է ասել (խմբ.՝ Ֆրանսիայի նախագահ) Մակրոնը (խմբ.՝ Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների տեղակայման մասին), նա իր դերը խաղացել է ոչ այնքան համոզիչ Վաշինգտոնում, բայց (խմբ.՝ ԱՄՆ նախագահ) Թրամփը, երբ այդ թեման բարձրացվեց մամուլի ասուլիսում, ինչպես ես կարդացի, ասել է, որ խաղաղապահ ուժեր տեղակայելու որոշումը հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ, ըստ երևույթին, նկատի ունենալով մեզ ու Ուկրաինային։ Մեզ ոչ ոք այս մասին չի հարցնում», – Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

«Այն մոտեցումը, որը պարտադրում են եվրոպացիները, առաջին հերթին՝ Ֆրանսիան, նաև՝ բրիտանացիները, կրկին նպատակաուղղված է հակամարտությունն էլ ավելի թեժացնելուն և այն հանդարտեցնելու ցանկացած փորձ խափանելուն», – նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Նա հիշեցրել է, որ Էմանուել Մակրոնի մոտեցումը ենթադրում է անհապաղ հրադադար և խաղաղապահ ուժերի տեղակայում, այնուհետև տարածքների, մարդկանց ճակատագրերի և կարգավորման այլ սկզբունքների շուրջ քննարկումներ։

«Սա խաբեություն է, – պարզաբանել է Լավրովը, – չի կարելի գնալ համաձայնության, որն ուղղված է մեկ նպատակի իրականացմանը՝ Ուկրաինան նորից զենքով լցնելուն»։

Լավրովի խոսքով՝ որոշ խաղաղապահ ուժերի մասին խոսակցությունները «դատարկ խոսքեր են»։

«Գլխավորը հակամարտության բուն ​​պատճառները ոչնչացնելն է: Դրանք խաղաղապահ ուժերի բացակայության մեջ չեն», – շարունակել է Լավրովը՝ պարզաբանելով, որ պատճառը Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինք ներքաշելն է՝ նպատակ ունենալով յուրացնել նրա տարածքը Ռուսաստանի դեմ ուղղված ռազմական ենթակառուցվածք ստեղծելու և ռուսաստանցիների և ռուսախոսների իրավունքների ամբողջական ոչնչացման համար։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում «ռասիստական ​​օրենքներ» չպետք է լինեն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում