«Անկախության սերնդի ներկայությունն արդեն զգալի է: Տեսնում եմ, որ երևում է հասարակական քաղաքական գործընթացներում: Նրանց ակտիվությունն ակնհայտ է»,- լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը`խոսելով անկախության սերնդի ձեռքբերումների ու կորուստների մասին:
Անդրադառնալով հոգեբանական այն գործընթացներին, որոնց ժամանակ ձևավորվել է անկախության սերունդը` հոգեբանն ասաց, որ դրանք եղել են հակսական ու դժվարություններով լեցուն տարիներ: Նրա խոսքով` անկախության զգացողությունը հոգեկան հասունության չափանիշներից է, և հոգեբանական հասունության հասնելու տեսակետից այդ սերունդն ավելի լավ պայմաններում է ձևավորվել, քան նախորդ` ավագ սերունդը:
«Անկախության սերունդը ձևավորվել է հաղթանակների ժամանակ: Պատմական կտրվածքով անկախության սերունդը կարևորագույն տարիների ծնունդ է, որի վրա դրված է չափազանց մեծ պատասխանատվություն: Պատասխանատվություն կրող է անկախության տարիների սերունդը», – նշեց հոգեբանը:
«Նույն անկախության մասին երիտասարդները լսել են հակասական կարծիքներ: Ապրել են անցումային, ճգնաժամային իրավիճակում ու դա է պատճառը, որ անկախության նկատմամաբ արժեքները տարբեր են»,- ասաց նա` ընդգծելով, որ ի տարբերություն ավագ սերնդի` այս սերունդը ձևավորվել է միապաղաղ պայմաններում:
Ըստ նրա` այս սերունդը մեծացել է բաց պայմաններում, երբ մեծ է արտաքին աշխարհի հետ շփումը, իսկ ավագ սերունդը եղել է մեկուսացած ու փակ: Նա նաև ահազանգ հնչեցրեց, որ ինքնության խնդիր է ծառացած երիտասարդության առջև: «Բարեկացիկ երկրների հրապուրանքը կարող է անկախության սերնդի մի մասնիկին տանել իր հետևից: Ինքունթյան խնդիրն է վտանգված ինչ-որ տեղ»,- նշեց Կ. Նալչաջյանը` ընդգծելով, որ պետք է արձանագրել, որ Հայաստանում շատերը մտածում են, թե երիտասարդների համար ապագա չկա, և շատերն իրենց ապագան տեսնում են դրսում:
Նալչաջյանի կարծիքով` բավական մեծ է հայրենիքից հեռանալու ձգտումը:








































