Thursday, 11 06 2026
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին

Վարշավայում սկսվում է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը. Հայաստանը կներկայացնի Սերժ Սարգսյանը

Այսօր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկում է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որի ընթացքում քննարկվելու է Եվրամիության մերձեցման ծրագրերը նախկին ԽՍՀՄ վեց հանրապետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ: Լեհաստանը, որը այս ծրագրի «կնքահայրերից» մեկն է, հույս ունի, որ հնարավոր կլինի ավարտել Եվրամիության և այս երկրների միջև ազատ տնտեսական գոտի ստեղծելու բանակցությունները, և դա տեղի կունենա մինչև այս տարվա վերջը, երբ կավարտվի Լեհաստանի նախագահության ժամկետը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նշվում է, որ վերջին շրջանում սկսել են խնդիրներ ծագել մասնավորապես Ուկրաինայի հետ, որտեղ նահանջ է արձանագրվել ժողովրդավարական բարեփոխումների իրականացման առումով: Եվրամիությունում դժգոհ են նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ սկսված դատավարությամբ և վերջինիս ձերբակալության փաստով: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի հրավիրվել այս գագաթնաժողովին, քանի որ նրա մուտքը ԵՄ երկրներ արգելված է: Հայաստանի պատվիրակությունն այս գագաթնաժողովում գլխավորում է Սերժ Սարգսյանը, որը ԱՄՆ և Ֆրանսիա այցելություններից հետո այսօր ժամանում է Լեհաստան:

Հիշեցնենք, «Արևելյան գործընկերության» ծրագիրը հռչակվել է 2009 թ. Պրահայում: Դրա միջոցով Եվրամիությունը փորձում է նախկին ԽՍՀՄ 6 հանրապետությունների հետ իրականացնել ինտեգրացիոն որոշակի ծրագրեր, այդ թվում` վիզային ռեժիմի դյուրացում և առևտրի ազատ գոտու ստեղծում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում