Իրանական Khabar օրաթերթի հաղորդմամբ՝ Իրանի խորհրդարանում պատգամավորների գործունեության վրա վերահսկողություն սահմանող օրենքի նախագիծը քննարկող հանձնաժողովի խոսնակ Մուսա Ղորբանին, խոսելով քննարկվելիք նախագծի շուրջ, հայտարարել է. «Պատգամավորները միայն իրենց աշխատանքի ոլորտում է, որ անձեռնմխելի են, այլ ոչ բոլոր ոլորտներում:
Իրանի դատական համակարգն անգամ երկրի առաջնորդին անձեռնմխելիություն չի շնորհել, ուրեմն պատգամավորները բացառություն չեն կարող կազմել»։








































