Մի քանի րոպե առաջ Հրազդանում ավարտվեց ցույցը՝ ի պաշտպանություն Սասուն Միքայելյանի և Արամ Բարեղամյանի: Ելույթ ունեցան Երևանից Հրազդան ժամանած Կոնգրեսի կենտրոնական շտաբի անդամներ, տեղի կառույցի ներկայացուցիչներ, ազատամարտիկներ. Գագիկ Ջհանգիրյանը, Մյասնիկ Մալխասյանը, Մեսրոպ Մեսրոպյանը, ազատամարտիկ Արշավիր Բոզոյանը և ուրիշներ: Ցույցին մասնակցում էին մի քանի հարյուր հրազդանցիներ: Ցույցի ավարտից հետո մասնակիցները ուղևորվել են Վանատուր` Սասուն Միքայելյանի տուն: Ցույցին հետևում էին ոստիկանները, որոնք, սակայն, չմիջամտեցին և չխոչընդոտեցին: