«Ժողովուրդ»-ը գրում է, որ հայտնի է արդեն` առաջիկայում պաշտոնանկ կարվի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: «ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ Խաչատուրովին աշխատանքից ազատելու մասին հրամանագիրն արդեն պատրաստ է, և մնում Է, որ Սերժ Սարգսյանը Հայաստան վերադառնալուն պես ստորագրի այն:
«Այս տեղեկությունները ՊՆ-ից ճշտել չհաջողվեց, քանի որ այնտեղից ասացին, որ ԶՈՒ շտաբի պետին նշանակել-ազատելու իրավասությունը նախագահինն է: Իսկ Սերժ Սարգսյանն էլ դեռ Ֆրանսիայում Է»,- հավելում է թերթը:







































