ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` նոր աշխատատեղեր ստեղծելու ծրագիրը, որի իրականացման համար կարող է ծախսվել 447 մլդ դոլար, բոլոր հնարավորություններն ունի կանխելու հաջորդ տարի աշխարհին և ԱՄՆ-ին սպառնացող ռեցեսիան: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը` վկայակոչելով տնտեսագետների եզրակացությունը:
Տնտեսագետների կարծիքով` այդ միջոցառումները կխթանեն ԱՄՆ տնտեսական աճի տեմպերը և կիջեցնեն գործազրկության մակարդակը 0.2 տոկոսով:
Ներկայացնելով իր ծրագիրը Կոնգրեսում` Օբաման հայտարարել էր, որ դա կխթանի տնտեսությունը, ընկերություններին վստահություն կներշնչի այն հարցում, որ եթե նրանք ներդրումներ կատարեն և աշխատողներ վարձեն, ապա իրենց ծառայություններն ու ապրանքները պահանջարկ կունենան:











































