Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Թուրքիայի արևելյան հատվածում ընկած Թունջելի (նախկին Դերսիմ) նահանգի Փյուլումյուր շրջանի 45 կիլոմետրանոց հատվածում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները կտրել են ճանապարհը և այրել 5 ավտոմեքենա։
Բացի այդ, նրանք առևանգել են 1 գյուղական պահապանի, ապա, ականապատելով ճանապարհը, դիմել փախուստի։ Նրանց հայտնաբերելու ուղարկված թուրք զինծառայողներից 4-ը պայթել են PKK-ի տեղադրած ականի վրա և ծանր վիրավոր վիճակում ուղղաթիռով տեղափոխվել Էլյազըղի հիվանդանոց։
Փյուլումյուրի ճանապարհը փակ է։









































