Լոս Անջելեսում երեկ սկսվել է փոփ արքա Մայքլ Ջեքսոնի անձնական բժշկի` Քոնրադ Մյուրեյի դատավարությունը, որին մեղադրում են երգչի մահվան մեջ: Մեղադրական կողմը նշում է, որ երգչի կյանքն ամբողջությամբ գտնվել է բժշկի ձեռքերում: Դատավարության ժամանակ ցուցադրվել է երգչի այն լուսանկարը, որտեղ նա մահացած պառկած է հիվանդանոցի մահճակալին, ինչպես նաև մի նկար, որտեղ նա պատկերված է մահվանից մեկ օր առաջ: Այս մասին հաղորդում է Реутерс գործակալությունը:
Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թ. հունիսի 25-ին դեղերի չարաշահման հետևանքով:








































