Բրիտանական Guardian-ն անդրադարձել է ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Լոնդոնի Էլիզաբեթ թագուհու անվան համերգասրահում տեղի ունեցած համերգին, որին մասնակցել են աշխարհահռչակ ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը և հնդիկ պերկուսիոնիստ Տրիլոկ Գուրտունը:
Guardian-ը մասնավորապես գրում է. «Համասյանի երաժշտական ոճն իր խոր արմատներն ունի հայկական ավանդական երաժշտության մեջ։ Այսօրվա համերգը բացեց մեկ այլ հայ երիտասարդ՝ Տիգրան Ալեքսանյանը, հոբոյի նման երաժշտական գործիքով` դուդուկով կատարելով հայկական ժողովրդական երգեր»։
Հիշեցնենք, որ ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ անցած շաբաթ «Ա. Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Տիգրան Համասյանի համերգը:







































