Պորտուգալիայում ձերբակալվել է մոտ 41 տարի առաջ բանտից փախուստի դիմած 68-ամյա ամերիկացի Ջորջ Վրայթը, ով ժամանակին իր պատիժն էր կրում Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Վալտեր Պետերսոնի սպանության համար:
Ինչպես նշում է nj.com-ը, Վրայթը 7 տարի բանտում գտնվելուց հետո 1970-ին փախուստի էր դիմել այնտեղից:
Այժմ ամերիկյան իշխանությունները փորձում են Վրայթին էքստրադիցիայի ենթարկել ԱՄՆ, որտեղ նրան կարող են ազատազրկման դատապարտել 15-30 տարի ժամկետով:








































