Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Թուրքիան «օսմանականացնում է» Մերձավոր Արևելքը

Հունվարի 6-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հյուրընկալել է հորդանանցի պաշտոնակից Այման ալ-Սադադիին: Կողմերը քննարկել են Սիրիայում Բաշար Ասադի վարչախմբի տապալումից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը: Արձանագրվել է, որ Թուրքիան և Հորդանանը սատարում են Սիրիայի տարածքային ամբողջականությանը և քաղաքական ինքնիշխանությանը, հանդես են գալիս բոլոր կողմերի ներգրավվածությամբ ինկլյուզիվ կառավարման համակարգի օգտին։

Բանակցությունների ավարտին Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հանդես է եկել արևմտյան երկրներին ուղղված հայտարարությամբ. «Եթե դուք տարածաշրջանում այլ նպատակներ եք հետապնդում, եթե ցանկանում եք ծառայել այլ քաղաքականության՝ ԻԼԻՊ-ն օգտագործելով որպես Քրդական բանվորական կուսակցությունն ուժեղացնելու առիթ, ապա դա անթույլատրելի է»:

Ֆիդանն ավելացրել է, որ ՔԲԿ բռնության կայսրությունը, որ ահաբեկչական կազմակերպությունը բարդել է մեր քուրդ եղբայրների ուսերին, գտնվում է կործանման եզրին: Ինչ վերաբերում է ԻԼԻՊ-ին, ապա Թուրքիայի արտգործնախարարն այդ կառույցն անվանել է «իսլամական հանրությունների թույնը»:

Ուշագրավ է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ԻԼԻՊ-ի դեմ պայքարի «պատրվակով ՔԲԿ-ն ուժեղացնելու մտադրության» մեջ կասկածել է ոչ թե առանձին երկրի, այլ՝ արևմտյան աշխարհին առհասարակ, թեև մինչև վերջերս նա հույս էր հայտնում, որ պաշտոնն ստանձնելուց հետո ԱՄՆ նախագահ Թրամփը կկատարի խոստումը և Սիրիայի հյուսիս-արևելքից կհեռացնի ամերիկյան զինվորականներին: Անկարան համարում է, որ այդ զորամիավորումը «սատարում է քուրդ ահաբեկիչներին»:

Վերջին երկու-երեք օրերին, երևում է, Անկարային խիստ մտահոգություն է պատճառել Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների համատեղ այցը Դամասկոս: Հաքան Ֆիդանի զգուշացումը, թերևս, հասցեագրված է նաև Սիրիայի նոր իշխանություններին: Անկարան, հավանաբար, նրանց հասկացնում է, որ արևմտյան երկրների հետ «քաղաքական ֆլիրտն» անընդունելի է:

Թուրքիայի ներքաղաքական կյանքում կարևոր զարգացումներ են սկսվել: Քրդամետ DEM կուսակցության ներկայացուցիչներին թույլատրվել է մեկնել Իմրալի կղզի և առանձնազրույց ունենալ Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Օջալանի հետ, որ ցմահ ազատազրկման է դատապարտված: Այդ այցելությունից հետո DEM-ի ներկայացուցիչները դռնփակ հանդիպում են ունեցել ծայրահեղ ազգայնական կուսակցության առաջնորդ Բահչելիի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Քուրթուլմուշի հետ:

Թուրքական աղբյուրները հայտնում են, որ ընթացիկ շաբաթ նրանք քննարկումներ կունենան իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակում: Հավական է դիտվում, որ «բանակցությունների մի փուլում կներգրավվի նաև նախագահ Ռեջե Թայիփ Էրդողանը»: Իշխող կուսակցության աղբյուրներն ասում են, որ այդ քննարկումների արդյունքում «փետրվարի վերջին կամ մարտի սկզբին Քրդական բանվորական կուսակցությունը կհայտարարի զենքը ցած դնելու և քաղաքական գործունեության անցնելու մասին»:

Որքանո՞վ է հավանական այդ սցենարը՝ առայժմ հստակություն չկա: Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն ակնարկել է, որ «քուրդ եղբայրների հետ պատմական հաշտությունը չի բխում Թուրքիայի ներքին թշնամիների շահերից»: Ակնարկն ակնհայտորեն ուղղված է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը: Քրդական զինված շարժման կազմալուծումը, եթե դա տեղի ունենա խաղաղ ճանապարհով, Թուրքիայի համար Սիրիայում և Իրաքում ազդեցություն ամրապնդելու բացառիկ հնարավորություն է:

Այլ բան է, թե նման ծանր եւ բարդ խնդիր լուծելու ի՞նչ ռեսուրսներ ունի Թուրքիան: Անկարան կարո՞ղ է սեփական միջոցներով վերականգնել Սիրիան, կառավարել քաղաքական գործընթացները: Ըստ երևույթին, Թուրքիան փորձում է օգտագործել Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի թուրքախոս երկրների հնարավորությունները: ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Իսրայելը կընդունե՞ն Մերձավոր Արևելքի «օսմանականացման» Էրդողանի ծրագիրը, թե այն նոր լարվածություն կսադրի՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում