Ֆերգանայից Մոսկվա թռչող «Աերոֆլոտ» ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Տաշքենդի միջազգային օդանավակայանում՝ ուղեւորի վատառողջ լինելու պատճառով։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին հայտնել է Ուզբեկստանի օդանավակայանների մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ուղեւորը կասկածելի ինսուլտով հոսպիտալացվել է Տաշքենդի բժշկական հաստատություններից մեկում, իսկ ինքնաթիռը թռել է Մոսկվա։







































