Saturday, 20 06 2026
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը

Արփինե Սարգսյանն այցելել է Արարատի մարզի ստորաբաժանումներ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում։ Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարն ու նախարարության ղեկավար կազմը։ ՆԳՆ ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում աշխատանքի արդյունքները, տարածքների օպերատիվ իրավիճակը։ Քննարկվել են տարբեր հանցատեսակների դեմ պայքարի միջոցառումների, տեխնածին աղետների կանխարգելման, արագ արձագանքման, կարողությունների զարգացման, ծառայությունների համագործակցության, ինչպես նաև կադրային քաղաքականության վերաբերյալ հարցեր: Վեր են հանվել առկա բացթողումներն ու նախանշվել թերացումների վերացման ուղղությամբ լուծումներ։

Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Մասիսի բաժին։ Նախարարը զրուցել է ստորաբաժանման աշխատակիցների և կենդանի հերթի ձևաչափով սպասարկվող քաղաքացիների հետ։ Արփինե Սարգսյանին են ներկայացվել քաղաքացիների էլեկտրոնային հերթագրման նոր հիբրիդային համակարգի առանձնահատկությունները։ Նախարարը հանձնարարել է քաղաքացիների հետ շփումներում լինել բարեկիրթ և մատուցել բարձրորակ ծառայություն։ Նույն օրը ՆԳ նախարարը եղել է նաև ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքում։ Նրան են ներկայացվել քաղաքացիների հերթերի կառավարման և համարանիշների որոնման էլեկտրոնային համակարգերը։ Նախարարը շրջել է քաղաքացիների սպասարկման սրահում, եղել համարանիշների տպագրման, վարորդական իրավունքի վկայականի որակավորման տեսական քննության հանձնման սենյակում, ծանոթացել պայմաններին և հագեցվածությանը։ Վարորդական իրավունքի վկայականի գործնական քննության համար նախատեսված ավտոդրոմում ներկայացվել են քաղաքացիների սպասասրահի, քննական մեքենաների համալրվածության և քննական

գործընթացի վերաբերյալ մանրամասներ։ Արփինե Սարգսյանը զրուցել է բաժանմունք այցելած քաղաքացիների հետ, հետաքրքրվել սպասարկման և տրամադրվող ծառայությունների որակով։ Նախարարը հանձնարարել է ինտենսիվ աշխատանքով կրճատել հերթերի տևողությունը, բացառել կոռուպցիոն որևէ դրսևորում։ Նույն օրը Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում Արփինե Սարգսյանին են ներկայացվել ոստիկանների և փրկարարների համատեղ ծառայության արդյունքները։ Նախարարը ծանոթացել է ահազանգերի սպասարկման, այդ թվում՝ տվյալների մշակման, փոխանցման և օպերատիվ ամփոփագրերը կազմելու գործընթացին, ներկայացվել են կենտրոնի ծրագրային հնարավորությունները՝ պարեկային կարգախմբերի քարտեզը, ծառայությունն օնլայն վերահսկելու և դեպքերի կառավարման համակարգը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում