Fox հեռուստաընկերության թոփ-մենեջերները, որոնք հեռարձակում են աշխարհով մեկ հայտնի «Սիմփսոնները» անիմացիոն սերիալը, պլանավորել են գործարկել նոր թվային հեռուստաալիք, որը մուլտֆիլմեր է ցուցադրելու 24 ժամ շարունակ: Այս մասին գրում է The Telegraph թերթը:
Ամերիկյան Սիմփսոն ընտանիքի մասին սերիալը, որի ղեկավարը նույնպես սիրում է հեռուստացույց դիտել, արդեն ունի 500 սերիա և դարձել է ամենաերկար մուլտսերիալը ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ: Ինչպես գրում է թերթը, հատուկ հեռուստաալիք ստեղծելու նախագիծը, որտեղ ցուցադրվելու են միայն «Սիմփսոնները», հայտնել է News Corp-ի օպերացիոն տնօրեն Չեյս Քերին: Նրա խոսքերով` հեռուստաալիքը կգործարկվի առնվազն մեկ տարուց:
«Ես ուզում եմ նորից կրկնել, որ «Սիմփսոնները» յուրահատուկ են: Նրանք մեզ հետաքրքիր բաներ մտածելու մեծ հնարավորություն են տալիս»,- հայտարարել է Քերին: Շոուն, որը ներկայացնում է ամերիկյան ընտանիքի կյանքը, ստեղծվել է Մեթ Գրոունինգի կողմից: Առաջին սերիան Good Night անվանումով ցուցադրվել է «Թրեյսի Ուիլմանի շոուի» ընթացքում 1987 թ. ապրիլի 19-ին:
2000 թ. Հոլիվուդի Փառքի պուրակում սերիալի համար աստղ է բացվել:











































