News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արևելյան հատվածում ընկած Դմանիսի շրջկենտրոնից (Քվեմո Քարթլիի մարզ) 15 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել երկրաշարժ։
Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 14.58-ին և ունեցել է 4.5 բալ ուժգնություն։
Նախնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով ավերածություններ չեն գրանցվել։











































