Լիբիայի Ազգային անցումային խորհրդի զորքերը վերահսկողության տակ են վերցրել երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի հայրենի Սիրթ քաղաքի նավահանգիստը: Ինչպես հաղորդում է Agence France-Presse գործակալությունը, քաղաքային նավահանգստի գրավումը կարևոր ռազմավարական հաղթանակ է ապստամբների համար: Այս պահին ԱԱԽ զորքերը պատրաստվում են շարժվել դեպի քաղաքի կենտրոն, որտեղ տեղակայված են Քադաֆիի կողմնակիցների բունկերները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անցումային խորհրդի զորքերին հաջողվել է վերահսկողություն սահմանել Սիրտիարևելյան մասի վրա: ԱԱԽ ներկայացուցչի խոսքերով՝ Սիրթի գրավումը նախատեսվում է ավարտին հասցնել ավելի ուշ, երբ քաղաքից դուրս կգա խաղաղ բնակչությունը:
Ինքը` Մուամար Քադաֆին, ըստ ԱԱԽ ունեցած տեղեկությունների, թաքնվում է Լիբիայի հարավային հատվածում և գտնվում է Նիգերիայիցու Չադից վարձկանների հսկողության տակ:





































