Monday, 06 07 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր

Անցկացվել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթ մրցաշարը

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում դեկտեմբերի 20-22-ը տեղի է ունեցել Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթ ամենամյա մրցաշարը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանի բարձր հովանու ներքո այս տարի մրցաշարն  անցկացվել է հոբելյանական 10-րդ անգամ։

Մրցմանը մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրիի հրաձգության մարզադպրոցի, Վանաձորի թիմի սաները։

Փակման արարողությանը ներկա են եղել ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Նոր նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր Մարգարյանը, Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը, Նոր նորք վարչական շրջանի սպորտի պատասխանատու Կարեն Հարությունյանը, Տորք Անգեղ մարզամշակութային կենտրոնի տնօրեն Մհեր Մակարյանը։

Մրցմանը 575 միավոր արդյունքով ՀՀ և աշխարհի ռեկորդը կրկնել է վազող թիրախ մրցաձևի մարզուհի Լիլիթ Մկրտչյանը։

ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանն,  ամփոփելով տարին, դրամական մրցանակներ է հանձնել վազող թիրախ մրցաձևի մարզիկներ՝ Գոռ Խաչատրյանին,Հովհաննես Մարգարյանին,Լիլիթ Մկրտչյանին,Գոհար Հարությունյանին,Անահիտ Սարգսյանին և Աիդա Ազատյանին։

ՀՀՖ մարզչական խումբը  մրցման ուժեղագույն է հռչակել Գյումրիի մարզադպրոցի վազող թիրախ մրցաձևի թիմին։ Գավաթը և դրամական պարգևը ստացել է Գյումրիի մարզադպրոցի տնօրեն Արամ Խլղաթյանը։

ՀՀՖ նախագահը նաև շնորհակալագրեր և նվերներ է հանձնել Հայաստանում հրաձգություն սպորտաձևի զարգացմանը օժանդակող հյուրերին և ՀՀՖ անձնակազմին։

Նախորդ մրցումների արդյունքների հիման վրա ՀՀՖ գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը ՀՀ առաջին կարգ մարզական կոչումը շնորհել է  հրացան մրցաձևի մարզիկ Դավիթ Թորոսյանին և ատրճանակ մրցաձևի մարզիկ Զավեն Ալեքսանյանին։

Ստորև ներկայացված են մրցման արդյունքները.

Օդամղիչ հրացան, 10մ, 60կրակոց, տղամարդկանց պայքար

1-ին տեղ՝ Դավիթ Խաչատրյան

2-րդ ՝ Հրաչ Բաբայան

3-րդ՝ Միհրան Գաբրիելյան

Օդամղիչ հրացան, 10մ, 60կրակոց, կանանց պայքար

1-ին տեղ՝ Մարիամ Միքայելյան

2-րդ՝ Միլենա Միասարյան

3-րդ՝ Սեդա Գաբրիելյան

Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60կրակոց, տղամարդկանց պայքար

1-ին տեղ՝ Գևորգ Մելքոնյան

2-րդ՝ Բենիկ Խլղաթյան

3-րդ՝ Գրիգոր Պողոսյան

Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60կրակոց, կանանց պայքար

1-ին տեղ՝ Էլմիրա Կարապետյան

2-րդ՝ Նարե Գաբրիելյան

3-րդ՝ Գոհար Հարությունյան

Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, տղամարդկանց պայքար

1-ին տեղ՝ Գոռ Խաչատրյան

2-րդ՝ Հայկ Մինասյան

3-րդ՝ Հովհաննես Մարգարյան

Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, կանանց պայքար

1-ին տեղ՝ Արուսյակ Գրիգորյան

2-րդ՝ Լիլիթ Մկրտչյան

3-րդ՝ Անահիտ Սարգսյան

Վազող թիրախ, 10մ, խառը վազք, 20+20 կրակոց, տղամարդկանց պայքար

1-ին տեղ՝ Գոռ Խաչատրյան

2-րդ՝ Հովհաննես Մարգարյան

3-րդ՝ Հայկ Մինասյան

Վազող թիրախ, 10մ, խառը վազք, 20+20 կրակոց, կանանց պայքար

1-ին տեղ՝ Լիլիթ Մկրտչյան

2-րդ՝ Անահիտ Սարգսյան

3-րդ՝ Արուսյակ Գրիգորյան։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում