Sunday, 14 06 2026
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը

Հայաստանը չեն հանձնի Պուտինին

Պատահական չէ, իհարկե, որ Պուտինի թեմայից հետո Հայաստանում ներքաղաքական թիվ մեկ թեման դարձավ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի խնդիրը, նրա հնարավոր քաղաքական ակտիվացման հանգամանքը: Բանն այն է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում այդ իրողությունն իսկապես շատ բան կարող է փոխել՝ բացելով ներքաղաքական հնարավոր նոր վեկտորներ: Մասնավորապես՝ եթե Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանում տեղի ունեցած հանգուցալուծման հիման վրա որոշակի ծրարային հայեցակարգ է կառուցում և անցնում պրակտիկ քաղաքական գործողությունների, ապա դա նշանակում է, որ Հայաստանում, ի դեմս Քոչարյանի, ձևավորվում է այսպես ասած՝ ռուսական որոշակի վեկտորով քաղաքական բևեռ:

Իհարկե, Հայաստանում դա խիստ պայմանական հասկացություն է, որովհետև, ասենք, շատ դժվար և նույնիսկ միամիտ կլինի պատկերացնել, որ, օրինակ, Սերժ Սարգսյանը կարող է հանդես գալ հակառուսական բևեռի դերում, բայց խնդիրն այն է, որ եթե Պուտինն ակտիվացնում է Քոչարյանին, կնշանակի ինչ-որ առումով դժգոհ է Սերժ Սարգսյանի գործողություններից: Այլապես հազիվ թե ՌԴ, այսպես ասած, նոր նախագահը պարզապես Քոչարյանի անձնական հավակնություններին ծառայեցնի իր հեղինակությունն ու քաղաքական ազդեցությունը:

Այդ դեպքում, ըստ ամենայնի, Արևմուտքը փորձելու է ձևավորել այդ բևեռին հակակշիռ՝ արևմտյան վեկտորի կրող քաղաքական բևեռ: Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, կգերադասի խաղալ այդ երկու բևեռների միջև: Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ արդյոք ո՞ր քաղաքական ուժն է լինելու արևմտյան վեկտորի բացահայտ կրողը: Հազիվ թե այդպիսին լինի Հայ ազգային կոնգրեսը: Կոնգրեսն էլ, ամենայն հավանականությամբ, կփորձի պահպանել որոշակի«ոսկե միջին»-ի տարբերակը: Հնարավոր է, որ բացահայտ արևմտյան վեկտորի կրողի դերում կամ այդ բևեռի լոկոմոտիվի դերում հանդես գա «Ժառանգությունը», սակայն դա, թերևս, քիչ կլինի Արևմուտքի համար Հայաստանի քաղաքական գործընթացների վրա ներազդելու առումով:

Արևմուտքին կա՛մ հարկ կլինի ներգրավել հիմնական ընդդիմադիր ուժ Կոնգրեսին, կա՛մ էլ հենց անմիջականորեն Սերժ Սարգսյանին: Ընդ որում, եթե Պուտինը փորձի իսկապես առաջ մղել Քոչարյանին, Սերժ Սարգսյանի և Կոնգրեսի, այսպես ասած, միջին խաղը նրանց այլևս ոչնչով չի օգնի,և հարկ կլինի կա՛մ բացահայատ գնալ դեպի արևմտյան վեկտոր, կա՛մ էլ փորձել գործարքի գնալ Պուտինի հետ` «ասա՝ ինչ է քո ուզածը, և մենք դա ավելի լավ կանենք, քան Քոչարյանը» տարբերակով:

Ընդ որում, այդպիսի մոտեցման պարագայում չի բացառվում, որ Պուտինը «ասի իր ուզածը»: Սակայն այդ դեպքում էլ իր ուզածն ավելի «կոշտ» կասի Արևմուտքը, քանի որ հազիվ թե նա Հայաստանը հանձնի Պուտինի ողորմածությանը և քմահաճույքին, այն էլ՝ ներկայումս, երբ աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության առումով Հայաստանն Արևմուտքի համար ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում: Չի բացառվում նաև, որ Արևմուտքը Հայաստանի գործընթացներին ներազդելու համար դիմի նաև այլ, քաղաքական ուժերի շրջանակից դուրս գտնվող«գործիքների» օգնության, ասենք՝ գործակցության ռեալ քայլեր առաջարկելով քաղաքացիական սեգմենտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում