Tuesday, 16 06 2026
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ

«Այս քաղաքի տերերի» նոր նախաձեռնությունը

Ամփոփելով Երևանի հանրային այգիների համար պայքարի և քաղաքացիական ջանքերի վերջին մեկ ու կես տարին՝ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում Երևանի քաղաքապետին և ավագանուն 2012թ. բյուջեում շեշտակիորեն ավելացնել Երևանի այգիների պահպանման և խնամքի համար հատկացվելիք գումարը: Բացի այդ, նախաձեռնությունը արձանագրում է վերջին ամիսների հետևյալ դրական և բացասական փոփոխությունները.

– Ողջունելի ենք համարում բնակիչների ու մասնագետների ջանքերից հետո Երևանի գլխավոր պողոտայի զբոսայգում Տաշիր գրուպի կողմից նախատեսվող մեծամասշտաբ շինարարությունից հրաժարվելու փաստը և հույս հայտնում, որ այգում սկսված բարեկարգումն այն կդարձնի լիարժեք հանգստի գոտի.

– Որպես դրական օրինակ մատնանշում ենք Վիշապների պուրակում քաղաքացիական հաղթանակը, ինչի շնորհիվ հաջողվեց այգին ձերծ պահել բարձրահարկի կառուցումից: Շնորհակալ ենք քաղաքային իշխանությունների որոշման համար, այդուհանդերձ, ցավով արձանագրում ենք, որ որպես փոխհատուցում կառուցապատողին Գայի պողոտա 2 հասցեում հատկացված տարածքը նույնպես գտնվում է կանաչ գոտում, որտեղ շինարարությունն ընթանում է նախատեսված ընթացակարգի խախտումներով և զուգակցվում ծառահատմամբ.

– Նալբանդյան 106, ինչպես նաև Կողբացի 42, Պուշկին 40 և Տերյան 19, 23, 25 հասցեներով պարփակված բակային տարածքներում ողջունում ենք քաղաքացիական ակտիվ դիրքորոշումն ու համարում, որ բակերի վերջնական ձևավորումը պետք է համաձայնեցվի կից շենքերի բնակիչների հետ՝ Երևանում ստեղծելով կանաչ բակի նախադեպ.

– Միաժամանակ խիստ դատապարտելի ենք համարում այն, որ Ուսանողական այգու մեծ հանրային բողոք առաջ բերած բետոնապատումը դեռ շարունակվում է, և Երևանի գլխավոր ճարտարապետի կողմից մինչ օրս չի արժանացել համարժեք արձագանքի:

Գնահատելով հանդերձ քաղաքի կանաչ գոտիների հանդեպ վերջին շրջանում նկատվող առավել հոգատար վերաբերմունքը և դրանցում ապօրինի շինությունների ապամոնտաժումը՝ ցավով հայտնում ենք, որ Երևանի տարբեր մասերում բնակիչների կողմից արձանագրվել են կանաչ գոտիների հաշվին սկսված նոր շինարարություններ, ինչը խիստ մտահոգիչ է: Շատ հաճախ քաղաքաապետարանի և բնապահպանության նախարարության պատասխանատուները ՀՀ օրենսդրությամբ պաշտպանվող հանրային այգիների վնասմանը արձագանքում են քաղաքացիների համառ ջանքերից հետո միայն: Բազմաթիվ են նաև Երևանի գլխավոր հատակագծի խախտումները: Լուսանկարներն առկա են:

Ցանկանում ենք շեշտել, որ Երևանի հանրային այգիների վնասումն ու կրճատումը մեծ խոչընդոտ է դառնում նաև քաղաքի ներդրումային գրավչության համար: Երևանի վերջին ամիսների կառուցապատման նախագծերը շարունակում են մտահոգություն առաջացնել, քանի

որ առայժմ դրանց հիմնական չափանիշները մնում են բիզնես շահը, խիտ կառուցապատումը, հյուրանոցների ու վարչական շենքերի, վիճելի նախագծերի իրագործումը՝ ի հաշիվ Թամանյանի քաղաք-այգի նախագծի, Երևանի պատմական ինքնության և ճարտարապետական դիմագծի:

«Մենք ենք այս քաղաքի տերը»
քաղաքացիական նախաձեռնություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում