ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Վրաստան՝ Աջարիայի մայրաքաղաք Բաթումում կայանալիք «Հարկադիր կատարման համակարգ. նվաճումներ և մարտահրավերներ» աշխատաժողովին մասնակցելու նպատակով։
Աշխատաժողովում նախատեսվում է նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ելույթը «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը՝ հարկադիր կատարման գործընթացի արդյունավետության բարձրացման նախապայման» թեմայով:











































