Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ԲՀԿ-ական Արտակ Ավետիսյանի որդու «ոհմակը» խլել է 24-ամյա երիտասարդի կյանքը (տեսանյութ)

Սեպտեմբերի 21-ին Նոր Նորքի 4-րդ զանգվածի, Ակսել Բակունցի 2-րդ հատվածի 15 շենքի առաջին մուտքի մոտ, ժամը 22:30-ի սահմաններում, կյանքից զրկեցին 24-ամյա Դավիթ Օհանյանին, ում ապագան, հարևանների և ընկերների փոխանցմամբ, շատ խոստումնալից էր…:

Նրա հայրը Ղարաբաղյան պատերազմի թոհուբոհով անցած ազատամարտիկ է, ով վերջին տարիներին է մահացել, իսկ մայրը վատառողջ է: Դավիթ Օհանյանին դանկահարողը Վարաժ Մանուկյանն է, ով քիգբռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն է: Դեպքի հետ կապված «Առաջին լրատվական»-ը զրուցեց անձամբ Նոր Նորքի ոստիկանապետ Մուշեղ Օհանյանի հետ:

Բայց մինչ այդ տեղեկացնենք, որ հարևանների շրջանում անցկացրած մեր հարցախույզով պարզեցինք, որ ամենահավանական վարկածներից մեկի համաձայն` Դավիթը և Հակոբը, ով ներկա պահին գտնվում է հիվանդանոցում, «ռեպլիկ» են թույլ տվել մի աղջկա հասցեին, ով դանկահարողի ծանոթներից է: Այս մասին լուրն իմանալուն պես նա տղաներին պարզաբանման է կանչել: Նրանք ներողություն են խնդրել, բայց նրանց պատասխանել են, որ այս հարցը ներողությամբ չի փակվի և դանակահարել են: Դավիթին վնասել են թիկունքից` սրտի ուղղությամբ, և նա տեղում մահացել է: Իսկ Հակոբը, բարեբախտաբար, ողջ է մնացել ու ներկա պահին գտնվում է հիվանդաոցում: Երեկ մեզ հաջողվեց պարզել, որ նա արդեն լավ է զգում և վիրահատությունից հետո տեղափոխվել է հիվանդասենյակ: Ի դեպ, Հակոբը հրաժարվում է խոսել նույնիսկ ոստիկանության աշխատակիցների հետ: Նա ևս հայր չունի, իսկ մայրը Հունաստանում է և ֆինանսական հնարավորությունների սղության պատճառով չի կարողանում վերադառնալ Երևան:

Նշենք, որ Դավիթի հանդեպ հարևանների շրջանում այքան մեծ հարգանք եղել, որ նրանք երեկ, վախի մթնոլորտը հաղթահարելով, բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին` ընդգծելով, որ շուրջ 2 տարի վախի ու կրիմինալի մթնոլորտում են ապրում: Ավելին` մտավախություն ունեն, որ մեղավորներն այդպես էլ չեն պատժվի` մատնանշելով այն հանգամանքը, որ դեպքի մանրամասները ոչ ոք մինչ օրս ճշգրիտ չի հրապարակել, իսկ մեղավորները շարունակում են անպատիժ մնալ և ազատ տեղաշարժվել:

Երեկ մենք այցելեցինք Դավիթի հարազատներին: Նրա եղբայրը` Արտակը հրաժարվեց տեսախցիկի առաջ խոսել, սակայն նշեց որ մինչ օրս իրենց ոչ ոք չի ահաբեկել` պահանջելով լուռ մնալ: Նա միաժամանակ նշեց, որ դանակահարողը ձերբակալված է: Նրա փոխանցմամբ` դեռ իրենք էլ չգիտեն, թե որն է եղել դանակահարության իրական պատճառը, բայց հավատում են, որ ամեն դեպքում կհաջողվի ճիշտ հետքի վրա դուրս գալ: Նա չհամաձայնեց ավելին ասել, փոխարենը խնդրեց, որ տարածքում դադարեցնենք նկարահանումները: Նույնն էին պահանջում նաև նրա և Դավիթի ընկերները: Ի դեպ, բաց նամակի հեղինակ հարևանները նույնպես հրաժարվեցին խոսել տեսախցիկի առաջ:
Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանապետ Մուշեղ Օհանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դանակահարության պատճառը աղջկա հետ կապված խոսակցությունն է: Հեռախոսային կապի միջոցով մեկը մյուսի հետ կապվել են, այնուհետև հանդիպել են երկու կողմերի ընկերները: Իսկ արդյունքում տեղի է ունեցել վիճաբանություն, խուլիգանություն, որի արդյունքում էլ դանակահարության հետևանքով զոհվեց Դավիթ Օհանյանը, իսկ մյուսը` Հակոբը, ծանր վիճակով տեղափոխվեց հիվանդանոց: «Նա մինչ օրս հսկողության տակ է, բայց ցուցմունք առայժմ չի տվել: Թեպետ իր ընկերը մահացել է, բայց նա խուսափում է ցուցմունք տալուց»,- նշեց Նոր Նորքի ոստիկանապետը: Մեր այն դիտարկմանը, թե միգուցե այդ հարցում վախի գործոնն է դեր խաղում` ավելացրեց. «Ի՞նչ վախի գործոն, եթե իր ընկերոջը դանակահարել են, իրեն դանակահարել են և մահից մեկ րոպե առաջ է փրկվել: Ովքեր մասնակցել են տվյալ խուլիգանությանը` չեն ներվելու: Իսկ առավել ևս դանակահարող կողմը, որը որ արդեն իսկ մի քանի ազգակցական, բարեկամական կապերով կապված է նրա հետ և փորձում են եղանակ ստեղծել, ամբողջությամբ պատասխան են տալու: Որևէ մեկը պատժից զերծ չի մնալու»: Ինչ վերաբերում է միջադեպին, ապա խոսակցությունների մակարդակով ծեծկռտուքին մասնակցել է 20-ից ավել մարդ, այդ թվում 15-17-ը եղել են հանցագործություն կատարողի` Վարաժ Մանուկյանի ընկերները: Այնինչ այդ ամենը թաքցնում են, քանի որ չեն ցանկանում պատժել:

Հարևանների փոխանցմամբ` կռիվ սարքողն ու անմիջական մասնակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտնի ավագանի Արտակ Ավետիսյանի որդի Նարեկն ու իր ոհմակն են: Իսկ դեպքի հետ կապված մանրամասները կոծկելու հարցում ակտիվորեն զբաղվում են Նոր Նորքի ոստիկանության պետի տեղակալ Բաղյանը, Նոր Նորքի թաղապետ Մելիք Գասպարյանը, թաղապետի եղբայրը՝ ոստիկանության 7-րդ վարչության աշխատակից Արտակ Գասպարյանը (ով մարդասպանի քավորն է), ովքեր նաև «Բարգավաճի» Արտակի մտերիմ ընկերներն են: Մուշեղ Օհանյանը արձագանքելով այս մեղադրանքներին ավելացրեց. «Բացարձակ որևէ անուն դեր չի կարող խաղալ: Ինչ վերաբերում է Բաղյանին` նա անմիջապես ինձ հետ միասին ամբողջ գիշեր աշխատանքեր է կազմակերպել: Տվյալ գիշեր խուլիգաններին բացահատելու համար 10 բնակարաններ ենք մտել, մի մասի դռները փակ ա եղել: Իսկ ովքեր, որ տանն են եղել բերման են ենթարկվել բաժին: Նման բան չկա: Իսկ թաղապետի պահով կարող եմ ասել, որ մինչ օրս որևէ զանգ չեմ ստացել, որևէ խնդրանքի կամ դիմելու ձևով: Ես համոզված եմ, որ թաղապետը չի աջակցի նման մարդկանց կոծկելու գործով: Ընդհակառակը` կաջակցի գործի քննությանը: Ճիշտ է, Արտակ Գասպարանը հանդիսանում է տվյալ տղայի քավորը, բայց երբ համաձայնել է քավոր լինել, հո չի՞ մտածել, որ մեծանա խուլիգանություն կկատարի: Նա ևս չի դիմել և չի էլ կարող դիմել, որովհետև ես չեմ կարող նման մարդուն, որը կատարել է հանցագործություն քաղաքացիների նկատմամբ, ընդառաջել»:

Ոստիկանապետին տեղեկացրինք, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչների փոխանցմամբ` երիտասարդները, ովքեր Արտակի բիլիարդանոցում են հավաքվում, հենց ոստիկանի բերանից են լսում` «ով խելոք չի մնում, կոխեք փորը, թող եթա» բառերը: «Ես խնդրում եմ, որևէ ոստիկանի անուն մատնանշել, որը որ նման արտահայտություններ է արել: Ավելին` թող կայքով անունը նշեն: Ինձ պետք չէ, որ գան այստեղ ցուցմունք տան, և մենք կանչենք առերեսման: Որևէ ոստիկան, ով կաջակցի հանցագորին` կպատժվի ամենայն խստությամբ: Ասեմ ավելին` այդ օրվանից բիլիարդանոցը փակված է, ունեն նաև ավտոլվացման կետ, որը ևս փակված է: Տասնյակից ավելի կասկածյալներ բերման են ենթարկվել բաժին: Առավոտյան ևս 7 մարդ է բերման ենթարկվել բաժին: Կոնկրետ ունենք ցուցմունք տվող, ով ականատես վկա է, բայց ավելին չեմ կարող ասել, որովհետև քննությունը նոր է սկսել»,- պարզաբանեց Մուշեղ Օհանյանը:

Ավելացնենք նաև, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչները դժգոհում են, որ 2 տարի է` հանգիստ չեն քնում էդ լակոտների պատճառով, որոնց բոլորը գիտեն` Նարեկ Ավետիսյան, Տարոն Ավետիսյան, Ռաֆայել Ավետիսյան, Թադևոս Ավետիսյան: Վերջիններս Արտակ Ավետիսյանի տղաներն են, իսկ Արտակի եղբայրը` Արտաշը, Նոր Նորքում հայտնի թմրամոլ է, մյուս եղբայրը հանցագործ է, քրեական աշխարհում հայտնի «Բառեց Արսեն» մականվամբ: Մատնանշելով այս անունները` Մուշեղ Օհանյանից հետաքրքրվեցինք` նրանք ձերբակալվա՞ծ են, թե ոչ: Ի պատասխան` արձագանքեց. «Մեր ունեցած տվյալներով, այդ երիտասարդները հավանաբար մասնակից են այդ խուլիգանությանը, բայց բոլորը փախուստի մեջ են: Բայց չկասկածեք, որ այդ բոլորը պատասխան են տալու խուլիգանության համար: Իսկ Արտակ Ավետիսյանը, ով հանդիսանում է նրանց հայրը և ըստ լուրերի` որևէ կուսակցության անդամ է, որևէ ձևով չի խոչընդոտել և չի կարող խոչընդոտել մեր աշխատանքներին: Լավատեղյակ լինելով իմ հաստատակամ բնավորության գծին և օրենքի առաջ պատասխանտվության գիտակցումին»:

Ի դեպ, լուրջ վարկած կա, որ Դավիթ Օհանյանին սպանողը Վարաժ Մանուկյանը չէ: Վարաժի հորաքույրն ամուսնացած է Արտակի եղբոր հետ, և քանի որ սպանությունը կարող է բարդվել իր որդիների վրա, Արտակը Վարաժին խնդրել է իր վրա վերցնել մեղքը` հավատացնելով, թե` «երկար չես նստելու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում