Բուլղարիայի տարբեր քաղաքներում սկսվել են հակագնչուական ելույթներ, որոնք հետևել են գնչուների բարոններից մեկի կողմից բուլղարացի 19-ամյա պատանուն վրաերթի ենթարկելուն: Պլովդիվ քաղաքում ձերբակալվել է 47 երիտասարդ, որոնք հիմնականում ֆուտբոլային երկրպագուներ են: Նրանք քարկոծել են ոստիկանական մեքենաները: Ընդհանուր առմամբ, այս քաղաքում բողոքի ակցիաներին մասնակցել է 1,500 մարդ:
Վառնա քաղաքում մոտ 500 բողոքող երիտասարդներ մտել են գնչուական թաղամաս ու սկսել են կոտրել խանութների և բնակարանների պատուհանները: Ոստիկանները ձերբակալել են մի քանի հոգու: Facebook-ում ձևավորվում են խմբեր, որոնք ծրագրավորում են բախումներ սկսել գնչուական այլ թաղամասերում: Նմանատիպ ցույցեր են կազմակերպվել Փազարջիկում և Բուրգասում: Մայրաքաղաք Սոֆիայում ձերբակալվել է 27 մարդ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:









































