«Ժողովուրդ»-ը գրում է, որ բավականին պարկեշտ պաշտոնյայի համարում ունեցող Մարսել Մաթևոսյանի որդին, ինչպես հայտնի է, հարցաքննվել ու ազատ է արձակվել:
Թերթի տեղեկություններով` ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավարի տեղակալ Մաթևոսյանի որդին ազատ է արձակվել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի զրույցից հետո:
«Մեր աղբյուրների վկայությամբ` Միրզոյանը փորձել է Սարգսյանից պարզել, թե ինչպես եղավ, որ ինֆորմացիոն արտահոսք ապահովվեց ոստիկանության կողմից, թե այս կամ այն պաշտոնյայի որդին զինված բանդայի անդամ է, որը հետագայում չհաստատվեց: Թե ինչ բացատրություն է տվել Սարգսյանը, առայժմ չհաջողվեց պարզել, բայց փաստ է, որ ոստիկանության օպերացիայի ավարտից հետո որևէ պաշտոնյայի որդի չկա ավազակախմբում: Եղածներն էլ դեպքի վայրում միամիտ հայտնվածներ դուրս եկան»,- հավելում է թերթը:









































