Իսրայելի ռազմական ոստիկանությունը երկրի պաշտպանական գերատեսչությունների ինտերնետային կայքերի վրա վերջերս ակտիվացած հարձակումների պատճառով որոշել է հատուկ ստորաբաժանում ստեղծել, որը կպայքարի ցանցահենների հարձակումների դեմ և կապահովի պաշտպանության նախարարության ու անվտանգության մյուս համակարգերի կիբեռանվտանգությունը: Այս մասին հայտնում է Mignews-ը:
Համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները հիմնականում ծրագրավորողներ են, ովքեր մի քանի ամիս հատուկ դասընթացներ են անցել կիբեռանվտնագությունն ապահովելու անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար:








































