Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

TESEV-ը հրապարակել է Թուրքիայում բնակվող հայերի խնդիրներին նվիրված հատուկ զեկույց

Թուրքիայի տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամը (TESEV) հրապարակել է Թուրքիայում բնակվող հայերի խնդիրներին նվիրված հատուկ զեկույց, որը ստացել է «Լսել Թուրքիայի հայերին. հարցեր, պահանջներ, լուծման առաջարկներ» անվանումը։

Դրանում նշված է. «Թուրքական պետությունը պետք է ֆինանսապես աջակցի հայկական դպրոցների համար նախատեսված դասագրքերի հրատարակմանն ու ուսուցիչների աշխատավարձերի ավելացմանը։ Համալսարաններում պետք է բացվեն հայոց լեզվի ու գրականության ամբիոններ։ Պետք է միջոցներ հատկացվեն նաև հայկական ռադիոյի ու կինոթատրոնի ստեղծմանը։

Պետությունը պետք է սահմանադրական հավասարություն ապահովի բոլոր էթնիկ խմբերին, «թուրքականության դեմ վիրավորանք» կետը (301-րդ հոդված) կիրառի նաև մյուս էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների դեմ։ Պահանջներից մեկն էլ Ստամբուլի Ուսքյուդար շրջանում գտնվող Սուրբ Խաչի Դպրևանք դպրոցում հոգևորականներ պատրաստելն է։

Պետությունը պետք է կանխի հայ ինքնության ու մշակույթի ձուլումը, ինչպես որ նախատեսված է Լոզանի պայմանագրով։ Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ Թուրքիայում բնակվող հայաստանցի երեխաները պետք է մայրենի լեզվով սովորելու հնարավորություն ստանան ՄԱԿ-ի՝ երեխաների իրավունքների մասին կոնվենցիային համապատասխան։ Պատմական դասագրքերից պետք է վերացվեն հայերի հանդեպ թշնամություն և ատելություն սերմանող հատվածները և խտրական արտահայտությունները։

Վերականգնված ու վերանորոգված հայկական պատմական եկեղեցիները պետք է հանձնվեն Պոլսո Հայոց պատրիարքարանին և դրանցում թույլատրվեն պատարագների մատուցումը։ Պատրիարքարանը պետք է ստանա իրավաբանական անձի կարգավիճակ։ Պետք է ամբողջովին բացահայտվի Ստամբուլի Շիշլի թաղամասում սպանված հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը և պատասխանատվության ենթարկվեն բոլոր մեղավորները»։

Զեկույցում անդրադարձ է կատարված նաև Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. «Հայ-թուրքական սահմանի բացման մասին արձանագրությունների կիրառումը կնպաստի երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։ Պետք է կենսագործել «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը՝ մի կողմ դնելով Ղարաբաղի ու Հայոց ցեղասպանության հարցերը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում