Tuesday, 16 06 2026
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը

Բրյուսելը և Բաքուն տարաձայնությունները կհաղթահարե՞ն

Ռուսաստանի ԳԱ Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Եվրոպայի քաղաքական ուսումնասիրությունների բաժնի պետ Նադեժդա Արբատովայի գնահատմամբ՝ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով ձևավորված նոր Եվրահանձնաժողովն ավելի աջ-պահպանողական չէ, քան նախորդը, չնայած նման ակնկալիքներ կային: Նա կարծում է, որ Եվրահանձնաժողովը լիազորությունների առաջիկա ժամկետում կենտրոնանալու է ոչ թե բնապահպանական, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, այլ միասնականության և կայունության պահպանման հարցերի վրա։ Արբատովայի կարծիքով՝ դա պայմանավորված է նաև ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով, քանի որ նա հայտնի է Եվրամիության նկատմամբ բացասական վերաբերմունքով։

Արբատովան այս տեսակետն արտահայտել է՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի անդամների թեկնածուների նախնական քննարկման արդյունքները: Ըստ էության՝ հանձնակատարի բոլոր թեկնածուները Եվրախորհրդարանի խմբակցությունների կողմից արժանացել են հավանության, վերջնական քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, և ռուսաստանցի քաղաքագետն անակնկալներ չի կանխատեսում, որովհետև երեք ազդեցիկ խմբակցությունները, որ ձայների կեսից ավելին ունեն, տեւական քննարկումներից հետո հասել են կոնսենսուսի:

Արբատովան առանձնահատուկ ուշադրության է արժանացրել Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Կայա Կալասի թեկնածության քննարկմանը և նկատել, որ Էստոնիայի նախկին վարչապետի՝ Ռուսաստանին վերաբերող ձևակերպումները որոշակիորեն մեղմացել են։ Ի մասնավորի՝ պատասխանելով ԵՄ տարածքում ՌԴ սառեցված ակտիվների մասին հարցին, Կալասն ասել է, որ դրանք կարող են ծառայել Ուկրաինայի վերականգնմանը, բայց չի խոսել բռնագրավման մասին։ Կալասը նաև անպատասխան է թողել հարցը, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ նրա ամուսնու մասնավոր ընկերությունը մինչ օրս առևտրական հարաբերություններ է պահպանում ռուսաստանցի գործընկերների հետ:

Ընդհանուր առմամբ, սակայն, Արբատովան Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության քաղաքականության փոփոխություն չի կանխատեսում։ Նա կարծում է, որ առաջիկա տարիներին Բրյուսելը շարունակելու է հետխորհրդային տարածքի երկրների հետ կապերի ամրապնդման, հնարավորության դեպքում՝ խորացման քաղաքականությունը, բայց ընդլայնման ճակատային քայլեր ձեռնարկելու հավանականությունը մեծ չէ: Եթե նոյեմբերի 27-ին Եվրախորհրդարանը հաստատի Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայացրած «կառավարությունը» և անակնկալներ չլինեն, ապա Եվրահանձնաժողովը դեկտեմբերի 1-ին կմտնի լիազորությունների մեջ։

Ռուսաստանցի փորձագետի գնահատականը, որ Եվրամիության արտաքին քաղաքականությունը սկզբունքային փոփոխության չի ենթարկվի, ավելին՝ Բրյուսելը կկենտրոնանա միասնականության և կայունության պահպանման հարցերի վրա, ուշագրավ է նաև Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունների կանխատեսելիության առումով: Արբատովան փաստացի կանխատեսում է ԵՄ քաղաքական ուղեգծի հաջորդայնություն: Դա հնարավորություն է, որպեսզի Երևանը Բրյուսելին ավելի մոտ լինի:

Եվրահանձնաժողովի, հատկապես անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատարի դիրքորոշումը, ըստ էության, սկզբունքային է լինելու նաև Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման հարցում:

Բարդ է կանխատեսել, թե Բրյուսելն ինչպես է հարաբերություններ կառուցելու Բաքվի հետ։ Ադրբեջանի նախագահը Եվրախորհրդարանն անվանել է քաղաքական կոռուպցիայի կառույց և խստորեն քննադատել անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելին։ Գործնական քաղաքական ռեժիմում, իհարկե, նման «կսմիթները» հաճախ մոռացության են մատնվում, բայց անհավանական է թվում, որ Բրյուսելը ենթարկվի Բաքվի վարչակազմի ճնշումներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում