Ամերիկացի Էնթոնի Փորթերը, 1998 թ. խուսափելով մահապատժից, ձերբակալվել է խանութից 4 տուփ աերոզոլ գողանալու կասկածանքով:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, 56-ամյա Փորթերը ձերբակալվել է Չիկագոյում սեպտեմբերի 23-ին: Խանութի աշխատակիցների խոսքերով` նա փորձել է գողացված ապրանքն անցկացնել դրամարկղի մոտով` այն թաքցնելով գոտու տակ:
Փորթերը բանտում անցկացրել է 17 տարի: Նա մահապատժի էր դատապարտվել 1982 թ. կատարած սպանության համար: 1998 թ. մահապատիժը չեղյալ համարվեց` այն իրականացնելուց ընդամենը 50 ժամ առաջ: 1999 թ. հաջողվեց ապացուցել Փորթերի անմեղությունը, որից հետո նրան ազատ արձակեցին և փոխհատուցում վճարեցին:
Փորթերի գործը մեծապես ազդել է նահանգի իշխանությունների` մահապատժից հրաժարվելու որոշման վրա:











































