Ռուսաստանի տնտեսությունը ունի մեկ տարվա կայունության պաշար այն դեպքում, եթե նավթի գինը իջնի մինչև 60$/բարել: Այդ մասին այսօր Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը:
«Այո՛, մենք սպասում ենք, որ դա մեր տնտեսության աճը կիջեցնի մինչև զրո և զրոյից էլ ցածր, սակայն բյուջետային քաղաքականության համար մենք կարող ենք հաղթահարել մեկ տարվա ընթացքում գների նման ցածր մակարդակը»,- նշել է Կուդրինը:
Այնուհետև պետք է ճշգրիտ վերակառուցենք մեր բյուջետային քաղաքականությունը և կրճատենք ծախսերը, շատ պարտք վերցնենք: Սակայն, ընդհանուր առմամբ, մենք մեկ-երկու տարի կարող ենք ապահովել և կատարել մեր առջև դրված պարտավորությունները»:
Ռուսաստանի դաշնային բյուջեն մոտակա երեք տարվա համար կազմվել է` ելնելով նավթի միջին տարեկան գնից` 100$/բարել 2012թ., 97$/բարել` 2013թ., 101$/բարել` 2014թ.:







































