Tuesday, 16 06 2026
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ

Թուրքիան Հայաստանի հետ նոր «խաղի» է պատրաստվում. Տարասով

Ռուսական Regnum լրատվական գործակալության կայքում հրապարակվել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի «Թուրքիան Հայաստանի հետ նոր «խաղի» է պատրաստվում» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Թուրքական «Թաքվիմ» թերթը գրել է, որ Թուրքիայի նախարարների խորհուրդը խորհրդարանի օրակարգ է վերադարձել նախորդ գումարման խորհրդարանի կողմից չհաստատված ավելի քան 160 օրինագծեր, որոնց թվում են նաև Ցյուրիխում ստորագրված, սակայն չվավերացված հայ-թուրքական արձանագրությունները։ Ֆորմալ տեսանկյունից դրանում ոչ մի արտասովոր բան չկա, քանի որ Թուրքիան իր ստորագրությունը հետ չէր կանչել այդ փաստաթղթերից։

Դա հենց այն փաստարկն է, որն ապացուցում է Բաքվի պետական համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ռուստամ Մամեդովի՝ ոչ վաղ անցյալում արված այն հայտարարության սնանկությունը, թե Թուրքիայի համար ցյուրիխյան արձանագրությունները վերածվել են անպետք և անցած փուլի։ Մինչդեռ ամեն ինչ ընթանում է լրիվ հակառակ կերպ։

Առաջին հերթին պետք է ընդգծել այն, որ, թուրքական լրատվամիջոցների կարծիքով, Թուրքիան, արձանագրությունները խորհրդարանի օրակարգ վերադարձնելով, Հայաստանին ուղղված ժեստ է անում։ Մյուս կողմից դա, անկասկած, որոշակի ազդանշան է Ադրբեջանին։ Դրանով Անկարան ակնարկում է, որ Բաքվի հետ հետագա փոխհարաբերություններում գործածելու է «հայկական խաղաքարտը»։

Հաշվի առնելով ներկայումս Թուրքիայի շուրջ տիրող իրավիճակը, և մասնավորապես Իսրայելի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումը, Թուրքիայի համար կարևոր տակտիկական առաջադրանք է դառնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը «կախված» վիճակում պահելը։

Ադրբեջանցի փորձագետ Ռիզվան Հուսեյնովը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, նշում է. «Այսօր Թուրքիայում մի շարք քաղաքական շրջանակներ վերստին ակտիվացնում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին ցյուրիխյան արձանագրությունների շուրջ խոսակցությունները և դա, չնայած նրան, որ թուրքական իշխանությունները՝ հանձինս վարչապետ Ռեջեփ Էրդողանի, նախագահ Աբդուլլահ Գյուլի, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, բազմիցս վստահեցրել են, թե այդ արձանագրությունները մեկընդմիշտ հանված են թուրքական քաղաքականության օրակարգից»։

Բացի այդ, նկատվում է Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության կայուն աճ, որը կատարվում է Վրաստանի և Իրանի տարածքով։ Դա չի կարող չանհանգստացնել Ադրբեջանին։ Բանն այն է, որ Անդրկովկասում Թուրքիայի քաղաքականությանը «եվրոպական երանգ» են հաղորդում ոչ թե Ադրբեջանի հետ «դաշնակցային» հարաբերությունները, այլ ցյուրիխյան գործընթացին Անկարայի «կապվածությունը»։

Մայրցամաքային շելֆի պատճառով փչացնելով իր հարաբերությունները Կիպրոսի Հանրապետության, միաժամանակ նաև Հունաստանի հետ՝ Թուրքիան, գնալով Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման քայլին, կարող է դրական փաստարկ ձեռք բերել Եվրոպայի հետ իր երկխոսության մեջ՝ ի ցույց դնելով իր քաղաքականության քաղաքակիրթ հանդուրժողականությունը։

Բացի այդ, դա կարող է «հաղթաթղթի» դեր կատարել, եթե Ադրբեջանը սկսի Թուրքիայից հեռանալ դեպի Իսրայել։ Այս կապակցությամբ Բաքվի «Զերկալո» թերթը գրում է. «Թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը խնդիրներ է հարուցել պաշտոնական Բաքվի համար։ Մինչ ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը, Անկարայի ու Բաքվի միջև գոյություն ուներ գաղտնի համաձայնագիր, ըստ որի՝ կողմերը «չէին նկատում» խնդրահարույց հարցերի վերաբերյալ միմյանց դիրքորոշումները»։

Թուրքիան «չէր նկատել» Ադրբեջանի կողմից կիպրական հարցի անտեսումը, իսկ Բաքուն իր հերթին «չնկատելու է տվել» Թուրքիայի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման հարցը, ինչը հակասում էր Ադրբեջանի շահերին։ Իրավիճակը, սակայն, կտրուկ փոխվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի գործարկումից հետո։ Ադրբեջանը հրապարակավ օգտագործեց բոլոր հնարավոր ճնշալծակները՝ Անկարային հաշտեցման գործընթացից հետ պահելու համար։ Ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, որ եթե Անկարային և Երևանի միջև երկխոսությունը հաջողությամբ ավարտվի, ապա Ադրբեջանը կարող է վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունների բնույթը»։

Պատահական չէ, որ նույն թերթի հաղորդմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը հրապարակավ, ինչպես նախկինում անում էին ադրբեջանցի քաղաքական գործիչները, Բաքվին խորհուրդ տվեց թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման ժամանակ վերանայել Իսրայելի հետ հարաբերությունների մակարդակը, այդ թվում՝ նաև հրաժարվել թուրքական տարածքով նրան էներգակիրներ մատակարարելուց։

Բաքուն հայտնվում է բարդ իրավիճակում։ Իսրայելը Թուրքիայի հետ դիմակայությունում ակնարկում է մեծ քաղաքականության մեջ Հայկական հարցի շրջանառման դրվելու մասին։ Անկասկած, դա չի համապատասխանում Ադրբեջանի շահերին, սակայն նա նաև չի ցանկանում խզել իր հարաբերություններն Իսրայելի հետ։ Միևնույն ժամանակ, թուրքական նոր գումարման խորհրդարանի օրակարգում հայ-թուրքական արձանագրությունների հայտնվելը, մի շարք ադրբեջանցի քաղաքագետների կարծիքով, կարող է նոր ակտի դեր ծառայել տարածաշրջանի բոլոր խաղաքարտերը խառնելուն ուղղված թուրքական նախաձեռնություններում։

Իրավիճակը նաև խորանում է նրանով, որ, մեր կարծիքով, Թուրքիան դեռևս թուլացած է դուրս գալիս «Արաբական գարնան» գործընթացից՝ ավելացնելով իր «թշնամիների» քանակը՝ ի դեմս Իսրայելի, Սիրիայի, Իրանի, Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության, ու սրելով իր հարաբերությունները ԵՄ-ի հետ։

Այդ պատճառով էլ կովկասյան ուղղությամբ Անկարայի քաղաքականության ակտիվությունը, հաշվի առնելով ռուսական հնարավոր գործոնը, հեշտ կանխատեսելի է։ Չի բացառվում, որ Անկարան այդ տարածաշրջանում սկսի «ֆիգուրների զոհաբերման» աշխարհաքաղաքական խաղը, ինչին որ արդեն իսկ ականատես ենք եղել 1920 թվականի ապրիլին, երբ քեմալականներն Ադրբեջանի խորհրդայնացման հարցում օգնեցին մոսկովյան բոլշևիկներին, ապա այդ հենակետից սկսեցին ամրապնդել իրենց ազդեցությունն Անդրկովկասում։

Եթե դա տեղի ունենա կամ սկսի տեղի ունենալ, ապա կվկայի, որ Թուրքիան ձգտում է կանխել իր համար Կովկասում նոր անբարենպաստ զարգացումների ի հայտ գալը։ Բաքվեցի քաղաքագետ Ռասիմ Աղաևը նշել է, որ Թուրքիայում և Ադրբեջանում գործող մի շարք ուժեր առաջարկում են բարեկամություն ու համագործակցություն սկսել Հայաստանի հետ՝ ժամանակավոր մի կողմ թողնելով Ղարաբաղի հարցն ու Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված՝ Թուրքիայի մի շարք շրջանների նկատմամբ հայկական կողմի հավակնությունները, իսկ մնացածը հետագայում արդեն տեսանելի կլինի։ Այնպես որ, ոչինչ բացառել չի կարելի, այդ թվում՝ նաև Երևանի ուղղությամբ Անկարայի «խաղաղ» հարձակումը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում