Sunday, 21 06 2026
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի

Թուրքիան հաղթահարում է Եվրամիության անդամության սկզբունքային խոչընդոտը

Թուրքական աղբյուրները հայտնում են, որ նոյեմբերի 7-ին Բուդապեշտում կայացել է Թուրքիայի և Կիպրոսի նախագահներ Էրդողանի և Խրիստոդուլիդիսի ոչ պաշտոնական հանդիպումը: Այն կազմակերպվել է Հունաստանի վարչապետ Միցոտակիսի նախաձեռնությամբ, որ նույնպես մասնակցել է քննարկումներին, ինչպես նաև՝ Ալբանիայի վարչապետ Ռաման:

Դրան նախորդել է հոկտեմբերի 15-ին Նյու Յորքում Կիպրոսի թուրքական հատվածի առաջնորդ Թաթարի և Կիպրոսի նախագահ Խրիստոդուլիդիսի հետ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշի աշխատանքային ընթրիքը, որի ընթացքում, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, Թուրքիան հաղթահարում է ԵՄ անդամության ճանապարհի գլխավոր խոչընդոտը Եվրամիության անդամության թեկնածու երկրների մասին Եվրահանձնաժողովի վերջին զեկույցը Թուրքիայի վերաբերյալ արձանագրել է զգալի առաջընթաց համագործակցության գրեթե բոլոր բնագավառներում, բայց հատուկ ընդգծել Կիպրոսի կարգավորման հարցում պահպանվող տարաձայնությունները:

Ձեռք է բերվել քառակողմ՝ Թուրքիայի նախագահ-Հունաստանի վարչապետ-Կիպրոսի նախագահ և կղզու հյուսիսային հատվածի առաջնորդ, հանդիպում կազմակերպելու համաձայնություն:

Կիպրոսի հարցում Թուրքիայի նախագահ Էրդողանի ծրագիրը, ինչպես երևում է իրադարձությունների ընթացքից, Թուրքական պետությունների կազմակերպության անդամների կողմից հրապարակային աջակցություն չի գտել: Չնայած «ՀԿԹՀ նախագահ» Էրսեն Թաթարը հրավիրվել է ԹՊԿ վերջին երկու գագաթաժողովներին, կառույցին անդամակցության և հատկապես «ՀԿԹՀ անկախության» ճանաչման հարցում որևէ առաջընթաց չի արձանագրվել:

Եվրամիությունը, ըստ ոչ հրապարակային տեղեկությունների, Թուրքիային առաջարկում է խաղաղ ճանապարհով վերջ տալ Կիպրոսի հյուսիսի օկուպացիային և հնարավորություն ստեղծել, որպեսզի ձևավորվի դաշնային պետություն: Կիպրոսի միջազգայնորեն ճանաչված հատվածը Եվրամիության անդամ է:

Հաշվարկը, ըստ երևույթին, այն է, որ կղզու հյուսիսի թուրք բնակչության համար Եվրամիությունը բոլոր առումներով պետք է գրավիչ լինի, մանավանդ որ դաշնային պետությունը կերաշխավորի նաև նրանց քաղաքական իրավունքները:

Մամուլի փոխանցած ակնարկներից հասկացվում է, որ Թուրքիան առաջարկում է Կիպրոսը բաժանել երկու՝ հունական և թուրքական, պետությունների: Էրդողանի գնահատմամբ՝ դա կնպաստի նաև հույն-թուրքական պատմական վեճի սկզբունքային կարգավորմանը: Էրդողանը չափազանց ծանր է տարել Կիպրոսի նախագահի Վաշինգտոն այցը, որի ընթացքում նաև Սպիտակ տան օվալաձև սրահում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բայդենին:

Անկարան այդ հանդիպումն ընկալել է որպես Կիպրոսը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաքաղաքական հենարան դարձնելու ծրագրի բացահայտում. Կիպրոսը Գազայի հատվածից, իսրայելա-պաղեստինյան պատերազմի թատերաբեմից ընդամենը երկու հարյուր կիլոմետր հեռավորություն ունի:
Հետաքրքիր է, որ թուրքական աղբյուրներին զուգահեռ Կիպրոսի կարգավորման թեման վերջին օրերին քննարկվում է նաև Բաքվի մերձիշխանական մամուլի կողմից: «ՀԿԹՀ անկախության» ճանաչումը լրջագույն խնդիր է Իլհամ Ալիևի համար: Ադրբեջանը, իհարկե, այդ կառույցի հետ վաղուց է կապեր հաստատել, Բաքվում գործում է «ՀԿԹՀ ներկայացուցչություն»: Բայց դա պաշտոնական ճանաչում չէ:

Ալիևին շատ ձեռնտու կլիներ, եթե Թուրքիան և Հունաստանը Կիպրոսի հարցում հասնեին արմատական համաձայնության և այն ներկայացնեին ՄԱԿ-ի հաստատմանը: Նման հեռանկար առայժմ չկա: Առավելագույնը, ինչ հնարավոր է դիտվում, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Գուտերեշի հովանու ներքո Հունաստան-Թուրքիա-Կիպրոս- «ՀՊԹՀ» բարձր մակարդակի հանդիպումը կարող է լինել: Ընդ որում, դա հնարավոր կլինի ծրագրել Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո: Թուրքիան, ամենայն հավանականությամբ, հակված պետք է լինի Կիպրոսի խնդրի փոխընդունելի կարգավորմանը: Դա վերացնում է ԵՄ անդամության ճանապարհի հիմնական խոչընդոտը: Բայց Եվրամիությունը շահագրգռվա՞ծ է, որ Կիպրոսի խնդիրը լուծվի, և Թուրքիան ԵՄ լիարժեք մաս կազմի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում