Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ալիևը խոստովանեց՝ հայ-ադրբեջանական պայմանագրի հարցում կախված է Մոսկվայից

Տարածաշրջանում հաղորդուղիների և տնտեսական կապերի ապաշրջափակման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին պարզաբանումները, որ չեն բացառում Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցության համար պարզեցված ընթացակարգերի կիրառումը, Բաքվի կողմից դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանվել: Ադրբեջանի իշխանամերձ մամուլը, սակայն, ուշադրություն է հրավիրել ռուսական կողմի հայտարարությանը, որ այդ և մյուս հարցերում Հայաստանի և Ադրբեջանի որևէ համաձայնություն առանց Ռուսաստանի մասնակցության գործնականում հնարավոր չէ:

Ադրբեջանական կողմը, իհարկե, պարզորոշ չի ասում, որ խոսքը Հայաստանի տարածքում հաղորդուղիների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության մասին է, որ Բաքվի համար սկզբունքորեն անցանկալի է, քանի որ կարող է ունենալ «մեդալի հակառակ կողմ»: Որոշակի հանգամանքներում, իսկ այդպիսիք միշտ կարելի է ստեղծել, Մոսկվան առիթ կունենա բարձրացնելու երկաթուղու Ադրբեջանի տարածքում անվտանգության հարցը: Եվ կստացվի, որ Ադրբեջանն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դիմաց պետք է «Նախիջևանի միջանցք» տրամադրի: Իհարկե, ոչ թե Հայաստանին, այլ՝ Ռուսաստանին:

Այս առումով ուշագրավ է «Թուրան» գործակալության «COP 29-ը եկավ. ե՞րբ է ստորագրվելու խաղաղության համաձայնագիրը» հրապարակումը, որտեղ մեջբերված է Միլլի մեջլիսի պաշտպանության, անվտանգության հարցերով կոմիտեի անդամ Բաբաօղլուի այս դիտարկումը: «Որոշակի իրադարձություններ այդ ուղղությամբ արդեն խթանիչ դեր ունեն: Դրանցից մեկը Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններն են: Մյուս կողմից 2025 թվականին մենք կարող ենք սպասել ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքների մասին վերջնական տեսակետի: Թեև կարող է թվալ, թե դա ուղղակի կապ չունի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հետ, իրականում այն այդ գործընթացի համար նշանակություն ունի»:

Ավելի հանրամատչելի ասած՝ Իլհամ Ալիևը կառավարող կուսակցության խորհրդարանական ներկայացուցչի, որ պրոֆիլային կոմիտեի անդամ է, միջոցով խոստովանում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը խոչընդտում է Ռուսաստանը կամ Մոսկվան ուղղակի պահանջում է, որ Բաքուն Երևանի հետ հարաբերությունների պայմանագրային կարգավորումը հետաձգի՝ մինչև պարզ կդառնա կամ գոնե կուրվագծվի, թե ինքն ուկրաինական պատերազմից ինչ է շահում, ինչ սկզբունքների հիման վրա է իր հարցերն Արևմուտքի հետ կարգավորում:

Արդարացի չի լինի, անշուշտ, ասել կամ ենթադրել, թե Ադրբեջանի նախագահն անձամբ տոգորված է Հայաստանի հետ շուտափույթ հասնել արդարացի և կայուն երաշխիքներով պայմանագրի ստորագրման: Պաուզան ձեռնտու է նաև նրան: Ժամանակը հնարավորություն է, որ այլ հանգամանքներում, միջազգային քաղաքականության այլ կոնյունկտուրայի դեպքում Հայաստանից առավելը «պոկվի», կամ Երևանին այլ պայմաններ թելադրվի:

Բայց որ այդ սպասման աղբյուրը Մոսկվան է, արդեն ենթադրությունների տիրույթից դիտարկումը պետք է տեղափոխել ռեալ քաղաքական հարթություն: Միլլի մեջլիսի պատգամավորը նման դելիկատ հարցում չի կարող ինքնագործունեությամբ զբաղվել, նա հանրայնացնում է խոսույթի չնչին մասը, թույլատրելին:

Ընդ որում, դա արվում է ԱՄՆ նախագահական ընտրություններից սպասելիքների հետ օրգանական կապի մեջ: Գաղտնիք չէ, դա վկայում են BBC-ի ադրբեջանական ծառայության Բաքվում անցկացված հարցումները, որ Ադրբեջանի հանրային տրամադրությունները մեծամասամբ պրոթրամփական են: Եթե հավելենք, որ Թրամփն ընկալվում է որպես Վլադիմիր Պուտինի հավանական գործընկեր, ապա կստացվի, որ հայ-ադրբեջանական կարգավորման հետաձգումն Ադրբեջանի համար «նոր հնարավորություն» է դիտվում նաև հանրայնորեն:

Ադրբեջանցի խորհրդարանականն անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախագահի այն մտքին, որ իմպերիալիստական նկրտումների դարաշրջանն անցել է, սահմանների վերաձևում չպետք է լինի: Նա համարում է, որ դա կարող է ազդել Հայաստանի դիրքորոշման վրա: Ամեն դեպքում նա հայ-ադրբեջանական լիարժեք պայմանագրի ստորագրումն իրատեսական է համարում միայն 2027 թվականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում