Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ողբերգության չսերտվող դասն ու չփնտրող խորքը

Չորս տարի առաջ այս օրը հայ հանրությունն ու հայ ժողովուրդն ապրեց նորագույն պատմության ամենամեծ ցնցումը, ինչը, սակայն, դժբախտաբար չէր լինելու վերջինը: 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվեց 44-օրյա պատերազմի հրադադարի համաձայնագիրը, որը հայկական նորանկախ պետականության ինքնության և ամրության մի կարևոր բաղադրիչի՝ արցախյան հաղթանակի առնվազն կիսով չափ կորստի մասին էր: Մի բան, որ հայ ժողովուրդը չէր պատկերացնում անգամ հենց 44-օրյա պատերազմի ընթացքում, ըստ այդմ՝ չէր կարող պատկերացնել անգամ դրան նախորդած տարիների ամենավատ երազում անգամ:

Հետո արդեն պետք է տեղի ունենար այն, ինչ ընդհանրապես հնարավոր էր պատկերացնել միայն իբրև մղձավանջ՝ Արցախի կորուստն ամբողջությամբ: Այս իրադարձությունների ռազմաքաղաքական ասպեկտների հանգամանալից գնահատականներ տրվել են, տրվում են, դեռ կտրվեն: Կարևոր է յուրաքանչյուր դիտարկում, թեև լիքն են նաև անօգտակար և անգամ վտանգավոր նենգափոխումները: Այսօր, սակայն, հարկ է թերևս արձանագրել երևի թե ամենակարևորն ու առանցքայինը: Հայ հանրությունը, Հայաստանը՝ որպես պետություն, և հայ ժողովուրդը, դեռևս շատ հեռու են կատարվածի ամբողջական գնահատականից՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:

Չորս տարի է ընդամենը ծավալվում է մեզ հետ կատարվածի համար պատասխանատվության «պինգ-պոնգ», ով ում կմեղադրի ավելի շատ, ավելի բարձր, ավելի ինտենսիվ: Պարզ, և նույնիսկ աքսիոմատիկ է մի բան՝ երբ պետությունները կանգնում են ողբերգական իրողությունների և ռազմական պարտության առաջ, ապա, ինչպիսին էլ լինի դրան բերած տարիների հետագիծը, կատարվածի և կատարվողի համար գլխավոր պատասխանատուն և մեղավորն այն գործիչներն ու ուժերն են, ում ձեռքին է եղել պետության կառավարման ղեկն այդ պահին: Ըստ այդմ՝ աքսիոմատիկ է Նիկոլ Փաշինյանի և նրա առաջնորդած քաղաքական ուժի պատասխանատվությունը:

Դրան զուգահեռ, սակայն, մեր նորանկախ պետականության ամբողջ ընթացքին բնորոշ է եղել, ու, դժբախտաբար, առ այսօր բնորոշ է պետության անվտանգությանը, ընթացքին, անցյալին ու ապագային վերաբերող հարցերում առաջնորդվել ոչ թե ընդգրկուն ու խորքային շերտերը պարզելով, հասկանալով, ախտորոշելով և ըստ այդմ լուծումների հեռանկարները հասկանալով, այլ մեկին գտնելով, որի վրա հնարավոր կլինի բարդել ամեն ինչ և ազատվել սեփական պատասխանատվության որևէ աստիճանից: Նույն վերաբերմունքն է նաև 44-օրյա պատերազմի և Արցախի կորստի մասով:

Կրկնեմ՝ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած ուժի պատասխանատվությունն ու մեղքն անչեղարկելի է: Սակայն եթե մենք՝ որպես հանրություն ու պետություն, ուզում ենք իրապես կանգնել ոտքի, այլ ոչ թե միայն անվերջ խոսել այդ մասին, եթե մենք ուզում ենք իրապես հասնել ներկայիս կառավարող մեծամասնության փոխարեն որակապես նոր կառավարող ուժ և քաղաքական համակարգ ձևավորելու, ապա մենք պետք է կարողանանք հասնել մեզ հետ կատարվածի հնարավորինս խորը շերտերի: Հասնել, ոչ թե գլխավոր պատասխանատուի և մեղավորի հարցը քննարկելու փոխարեն, այլ դրան զուգահեռ քննարկելով մեր պետական անցած ուղղու սխալների և բացթողումների համար ուղղակի, թե անուղղակի պատասխանատվության այն հարցերը, որոնք հանգեցրել են Հայաստանը ներկայիս շրջափուլին:

Այդպես, մենք պտտվելու ենք նույն փակ շրջանով, այն դեպքում, երբ մեր շուրջ շարունակվում են համաշխարհային խորքային վերափոխումները, որոնց հարցոում դիմակայուն և ճկուն լինելու, զուգահեռ նաև այդ փոփոխություններում մեր սուբյեկտային տեղ ու դեր ձևավորելու համար մեզանից պահանջվում են թե մեզ, թե մեր շուրջը տեղի ունեցողին վերաբերող խորքային ախտորոշումներ ու եզրահանգումներ: Մենք շարունակում ենք մնալ սև-սպիտակ մակերեսային աշխարհաճանաչողության մակարդակում՝ թե՛ դեպի ներս, թե՛ դեպի դուրս հայացքներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում