Sunday, 14 06 2026
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են

Ալիևը բացահայտե՞ց պաշտպանության նոր նախարարին

Նոյեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձրագույն զինվորական՝ գեներալ-գնդապետի կոչման է արժանացրել պաշտպանության նախարարի տեղակալ, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոևին, որ այդ պաշտոնին նշանակվել է մի քանի ամիս առաջ:

Մինչ այդ Հիքմեթ Միրզոևը Բաքվի բարձրագույն ռազմական ուսումնարանն ավարտել է 1989թ.-ին, ղարաբաղյան առաջին պատերազմին մասնակցել է որպես խորքային հետախուզության գումարտակի հրամանատար։ Այնուհետև ծառայությունը շարունակել է հատուկ նշանակության զորքերում, ապրիլյան քառօրյա ռազմագործողությունների մասնակից է։

2018թ. Միրզոևն արժանացել է գեներալ-մայորի կոչման և նշանակվել հատուկ նշանակության զորախմբի հրամանատար: Կենսագրական տեղեկություններից ո՞րն է իրական, ո՞րը՝ վերագրված՝ նրա նկատմամբ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության վերաբերմունքի դրսևորում է:

Բայց առկա է ակնհայտ իրողություն. Հիքմեթ Միրզոևի՝ որպես ղարաբաղյան երկրորդ պատերազմի «հերոսի» և հատկապես Շուշիի «ազատարարի» կերպարն ադրբեջանական կողմը բացահայտել կամ ստեղծել և հանրությանը սկսել է ներշնչել վերջին մի քանի ամիսներին, երբ նա Իլհամ Ալիևի հրամանագրով նշանակվեց ցամաքային զորքերի հրամանատար-պաշտպանության նախարարի տեղակալ։

Ադրբեջանական որոշ աղբյուրներ դեռևս այն ժամանակ են ենթադրել, որ Միրզոևը պաշտպանության փոխնախարար է նշանակվել, որպեսզի հարմար պահի փոխարինի Զաքիր Հասանովին: Վերջինս, ինչպես բազմիցս վկայել են իրազեկ շրջանակները, զորքերում, զորատեսակների հրամանատարների մոտ բարձր հեղինակություն չի վայելում, մարտական կենսագրություն չունի, պաշտպանության նախարար է նշանակվել ՆԳՆ ներքին զորքերի հրամանատարի պաշտոնից:

Հասանովը հունիսի 8-ին հատել է օրենքով զինվորական ծառայության համար սահմանված առավելագույն տարիքի շեմը, լրացել է նրա 65-ամյակը: Բացի այդ, Բաքվի զինվորական դատարանը քննում է 143 միլիոն մանաթի յուրացման քրեական գործը, բացահայտվում են բարձրաստիճան զինվորականների անուններ:

Դրան գումարվել է նաև 2017թ. Թարթառի բանակային կորպուսով շուրջ տասը զինծառայողի սպանության, հարյուրավորների կտտանքի ենթարկելու գործի վերաքննությունը: Սպանվածների հարազատները, կտտանքների ենթարկվածները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել պաշտպանության նախարար Հասանովին: Դատարանը սպանվածներից և տուժածներից հանել է հայերի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքը: Փաստացի զինվորները ենթարկվել են դատաստանի:

Այդ մասին, իհարկե, բոլորը քաջատեղյակ էին հենց 2017-ին, իշխանության ամենաբարձր ատյաններում գիտեն, թե ով և ինչպես է յուրացրել 143 միլիոն մանաթը: Եվ եթե այդ մասին բարձրաձայնվում է այսօր, ուրեմն պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի պաշտոնավարման թույլատրված ժամանակն սպառվում է կամ արդեն իսկ սպառվել է:

Նախարարի տեղակալ Միրզոևին շնորհելով գեներալ-գնդապետի կոչում, այսինքն՝ զուտ սպայական աստինահարգությամբ նրան հավասարացնել վերադասին՝ մի բան է հուշում. Իլհամ Ալիևը հրապարակայնացրել է, որ պաշտպանության հաջորդ նախարար կնշանակվի գեներալ-գնդապետ Հիքմեթ Միրզոևը։ Ադրբեջանի զինված ուժերին, որևէ զորատեսակի Զաքիր Հասանովը որպես ռազմական գործիչ տալու ոչինչ չի ունեցել։ Հիքմեթ Միրզոևը հատուկ նշանակության զորախմբի հրամանատարի փորձառություն ունի։ Բայց որքանո՞վ է նրա կենսագրությունն իրական, որքանով՝ առասպելական։ Ապրիլյան քառօրյա մարտերում, օրինակ, նրա հրամանատարության ենթակա «Յաշման» որևէ հաջողության չի հասել։ Իսկ գուցե Ալիևը Միրզոևի միջոցով բացառապես ներքաղաքական խնդիր է ուզում լուծել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում