Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը իր հավատարմագրերը կհանձնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ 2024 թվականի նոյեմբերի 5-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի օտարերկրյա պետությունների նորանշանակ 28 դեսպանների հավատարմագրերը: Արարողությունն ավանդաբար կանցկացվի Կրեմլի մեծ պալատի Ալեքսանդրովյան սրահում։









































