Իրանական Khabar օրաթերթի հաղորդմամբ՝ Թուրքիայի կառավարության անունից թուրքական «Բութաշ» ընկերությունը Իրանից պահանջել է դադարեցնել գազի արտահանումը դեպի Թուրքիա:
Փորձագետների համոզմամբ՝ Թուրքիայի կառավարությունը փորձում է ապահովել Իրան-Թուրքիա գազատար խողովակի անվտանգությունը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ երրորդ անգամ պայթեցվել էր Իրան-Թուրքիա գազատար խողովակաշարը:
Այդ առնչությամբ Իրանի ազգային գազարտադրության ընկերության խոսնակ Մաջիդ Բուջարզադեն իրանական ISNA գործակալությանը հայտնել է, որ սեպտեմբերի 22-ից ի վեր դադարեցվել է դեպի Թուրքիա գազի հոսքը, որի գլխավոր պատճառը ահաբեկչական հարձակումներն են գազամուղների վրա:












































