Լոս Անջելեսի Վենիս Բիչ կայանի հրշեջները մեղադրվում են նրանում, որ աշխատանքային ժամերին զբաղված են եղել պոռնոֆիլմերի նկարահանմամբ: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը: Հայտնի է, որ նրանք հրշեջ մեքենաները օգտագործել են որպես դեկորացիաներ այդ ֆիլմերի համար:
Լոս Անջելեսի հրշեջ վարչության ղեկավարը կատաղել է, երբ իմացել է, թե ինչով են զբաղվել իր աշխատակիցներն աշխատանքային ժամերին: «Մեր ղեկավարը չի կարողանում հաշտվել այն բանի հետ, թե ինչ է պատկերված ժապավենին։ Սա դուրս է վարչությունում ընդունված բոլոր կանոններից»,- ասել է վարչության աշխատակիցը: Նմանատիպ մեղադրանքներ են առաջադրվել նաև Հոլիվուդի հրշեջ կայանի աշխատակիցներին:








































