Saturday, 20 06 2026
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում

«Կնոջս ամուսնության առաջարկ Գյումրիում եմ արել». Կանադայի դեսպան

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին և ՀՀ-ում Կանադայի պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանին։ Ինչպես հայտնել են մարզպետարանից, Շիրակի մարզպետը ողջունելով դիվանագետներին՝ ներկայացրել է Շիրակի մարզը, անդրադարձել մարզի առանձնահատկություններին և առավելություններին:

«Քանի որ առաջին անգամ ենք հանդիպում, կուզենամ Շիրակի մարզի ու Գյումրու մասին մի փոքր պատմել, իհարկե իմացա, որ հասցրել եք Գյումրիում լինել, վստահ եմ՝ հավանած կլինեք մեր մարզկենտրոնը։ Լինելով արդյունաբերական լուրջ կենտրոն՝ երկրաշարժից հետո, Շիրակը կորցրեց երբեմնի հզորություններն ու տասնամյակներ շարունակ վերականգնման ու կառուցման ճանապարհով անցավ, բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, սակայն դեռ անելիքներ ունենք։

Որքան էլ դժվար ճանապարհ է անցել մեր մարզը՝ պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի մեծ պոտենցիալ ինչպես զբոսաշրջության և մշակույթի զարգացման, այնպես էլ տարբեր բնագավառներում զարգացման նոր ուղի բռնելու համար։ Հայաստանի հյուսիսային մարզ Շիրակը խիստ գրավիչ է թե որպես ձմեռային տուրիզմի լավագույն վայր, թե գաստրոտուրիզմի, էլ չխոսեմ Գյումրու մասին, որը պահպանել է 19-րդ դարի քաղաքային կոլորիտն ու պատմական միջուկն, իսկապես, հրաշալի վայր է ճարտարապետական կառույցներով, կոլորիտային մշակույթով։

Գյումրին առաջընթաց ունի թե տեղեկատվական տեխնոլոգիաների, թե մշակութային նախաձեռնությունների և թե մարզական ձեռքբերումների առումով, եթե տարեկան մի քանի տասնյակ մեդալներ մարզ չգան միջազգային ու աշխարհի տարբեր առաջնությունններից մենք շատ կզարմանանք։ Ինչու եմ փորձում մարզը ներկայացնել, քանի որ շատ կուզենամ, որ մեր հանդիպումը միայն ֆորմալ բնույթ չկրի և կարողանանք այսօրվա մեկնարկային կետը դարձնենք լուրջ համագործակցության նախապայման։ Վստահ եմ՝ մեր գործակցությամբ մենք ևս կկարողանանք ամրապնդել մեր երկու երկրների բարեկամությունը։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է ապակենտրոնացված համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի քննարկման։ Աշխատասեր, ստեղծագործ, պարզ ու շիտակ մարդիկ են ապրում Շիրակում, դուք հյուրասեր ու ամենահումորասեր մարզում եք»,- ասել է նա։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և նշել, որ Գյումրուն առանձնահատուկ է վերաբերվում, բացի նրանից, որ քաղաքը շատ է հավանել, ունի նաև անձնական երջանիկ հիշողություններ:

«Պարոն մարզպետ, անչափ զգացված եմ անմիջական ընդունելության համար, դուք միանշանակ ճիշտ նկատեցիք, որ հավանել եմ Գյումրին, ասեմ ավելին՝ կնոջս ամուսնության առաջարկ վերջերս Գյումրիում եմ արել և համաձայնություն եմ ստացել, այնպես որ անձնական ջերմ հիշողություններս էլ են գումարվել։ Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա վստահ եմ՝ եթե կա երկուստեք ցանկություն՝ կհաջողենք։ Մեր դեսպանատան բացումից մեկ տարի է անցել և անցած տարում եթե կենտրոնացել ենք կառույցի կայացման, հայ-կանադական հարաբերությունների ամրապնդման վրա՝ այժմ էլ անելու ենք հնարավորը ապակենտրոնացված համագործակցության համար։ Հայաստանում որպես առաջին դեսպան ես ավելի եմ պարտավորված զգում, որպեսզի գործնական քայլեր ձեռնարկեմ հարաբերությունների խորացման առումով»,- ասել է դեսպանը։

Մարզպետն ու դեսպանը խոսել են հնարավոր համագործակցությանն առնչվող հարցերից, մասնավորապես՝ կրթության բնագավառում փորձի փոխանակման, մշակութային, գործարար կապերի հաստատման մասին։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: Ավարտին մարզպետն ու դեսպանը փոխանակվել են հուշանվերներով և նորից հանդիպելու պատրաստակամություն հայտնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում