Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Համակարգը` իր հոգեբանական ծուղակում

Հայաստանում նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել: Ոստիկանությունը խոշորածավալ օպերացիա է իրականացրել հանցավոր վտանգավոր խումբ բացահայտելու համար, ինչի արդյունքում խումբը բացահայտվել է, բայց մասամբ` մեկը մահացել է ժայռով փախչելու փորձ կատարելիս, ինչպես համենայնդեպս ասվում է պաշտոնապես, իսկ մյուսն ընդհանրապես փախել է:
Ձերբակալվել է վեց մարդ: Ընդ որում` հայտնի չէ, թե արդյոք խումբն այդքանո՞վ էր սահմանափակվում, թե՞ էլի մարդիկ կան, որոնց մասին դեռ հայտնի չէ կամ հայտնի է, սակայն չի խոսվում: Իսկ չխոսելու պատճառներ թերևս կան, ու հենց այստեղ է իրավիճակի արտառոցությունը, ոչ թե տեղի ունեցած ոստիկանական օպերացիայի ծավալի և բնույթի մեջ:

Բանն այն է, որ հանցավոր խմբի աղմկոտ բացահայտումը կարծես թե բումերանգի նման հարվածել է իշխանությանը. պարզվել է, որ դրանում ներգրավված են բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ: Ու հենց այդ հանգամանքը ակնհայտորեն արտառոց իրավիճակ է ստեղծել ամբողջ իշխանական համակարգում: Երեկ գրեթե ամբողջ օրը ոստիկանությունը որևէ կոնկրետ ինֆորմացիայով չփորձեց հստակություն մտցնել իրավիճակում` անընդհատ հայտարարելով, թե օպերացիան շարունակվում է: Մի՞թե հնարավոր չէր մինչ այդ արձանագրված արդյունքների մասին հստակ տեղեկատվություն տալ, որպեսզի իրավիճակը չհայտնվի ենթադրությունների ու տարբեր ոչ պաշտոնական աղբյուրների «ենթակայության» տակ: Երևի թե հնարավոր չէր, ու հենց այն պատճառով, որ հանցավոր խմբի մեջ իսկապես կան պաշտոնատարների որդիներ ու հարազատներ, ու ըստ էության, եթե խորությամբ դիտարկենք երևույթը և տանք թեկուզ նախնական գնահատական, ապա ստացվում է, որ բացահայտվել է իշխանությունը` իշխանությունն ինքն իրեն է բացահայտել, ու ըստ էության մնացել շվարած հենց ինքն իրենից: Իսկ հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը Երևանում չէ, երևի թե է՛լ ավելի է սրել իրավիճակը, քանի որ անհրաժեշտություն է առաջացել բարձրագույն իշխանությունից ճշտել, թե ինչ է պետք անել պաշտոնյաների որդիների և հարազատների հարցը:

Այդպիսով, տեղի է ունենում, փաստորեն, քրեական քրոնիկայի, անգամ համաշխարհային քրեական քրոնիկայի համար աննախադեպ ու արտառոց երևույթ` իշխանությունը հանցավոր խումբ է բացահայտում, ու պարզվում է, որ այդ խումբը, ըստ էության, իշխանական խումբ է, որը թալանել է իշխանավորներին: Կասկած չկա, որ դրանից հետո արդեն համակարգին շատ դժվար կլինի համոզել, որ այդ խումբը մինչ այժմ չի գործել նույն բարձրաստիճան իշխանավորների հովանու ներքո, նրանց թողտվության պայմաններում: Այլ կերպ ասած` երեկ տեղի ունեցած հանցավոր բացահայտումն իր մեջ պարունակում է իշխանական համակարգը քաղաքական առումով կաթվածահար անելու տարրեր, պոտենցիալ, առավել ևս մշուշոտ ինֆորմացիայի առկայության պայմաններում: Թերևս դրանով է բացատրվում այն, որ Հայաստանի իշխանական համակարգը հոգեբանական առումով երեկ չափազանց լարված վիճակում էր, ու այդ լարվածությունն անկասկած կպահպանվի դեռ երկար ժամանակ, անգամ եթե հայտարարվի հանցավոր խմբի վերջնական և լիարժեք չեզոքացման մասին: Երևի թե անկասկած է, որ համակարգում շատ քչերն են դրան հավատալու, շատ քչերն են հավատալու, որ խումբը իսկապես բացահայտվել է մինչև վերջ, և որ, ասենք, իրենց կողքի նախարարի կամ վարչության պետի հանցագործ որդին, ավազակային հարձակում գործած որդին այժմ հանգիստ չի շրջում քաղաքում և վաղը չի կարող անել նույն բանը:

Ի վերջո, հիշենք, որ հայտարարվեց, թե բացահայտվել է մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված դիմակավոր հարձակումը: Մեղավորները նույնիսկ հայտնվեցին դատարանի առաջ, նույնիսկ դատավճիռներ եղան, բայց ամիսներ անց նույն ոճի հարձակում եղավ արդեն «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինություն ԾԻԳ-ի տնօրեն Էդվարդ Բեզոյանի տան վրա, հետո Կադաստրի կոմիտեի պաշտոնյայի, Մալաթիայի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի, հետո նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի` Կիլիկիայի Նապոյի տան վրա: Այսինքն` որևէ երաշխիք չկա, որ խումբը իրականում շատ ավելի մեծ է և գործում է, այսպես ասած, ենթախմբերով: Համենայնդեպս, համակարգը դեռ երկար ժամանակ ավելի հակված կլինի հենց այդ, քան լիարժեք բացահայտման վարկածին հավատալուն: Ու դա, թերևս, օբյեկտիվ արձագանք է` դատելով այն իրավիճակից, որ այժմ արձանագրված է իշխանական համակարգում:

Այդպիսով, Հայաստանի իշխանությունը ներկայումս հայտնվել է ինքն իր անպատժելիության և ամենաթողության հոգեբանական ծուղակում, այնտեղ,- ու վաղուց արդեն,- թե՛ հոգեբանորեն, թե՛ անգամ ֆիզիկապես գցել էին Հայաստանի հասարակությանը: Հիմա իշխանությունն ինքն է այդ ծուղակում հայտնվում և առարկայորեն զգում իր իրական անպաշտպանությունը, ընդ որում` առաջին հերթին անպաշտպանությունն ինքն իր դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում