Նախօրեին, երբ Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասը ելույթ էր ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, Պաղեստինում բախումներ սկսվեցին՝ անկախություն պահանջող պաղեստինցիների և իսրայելցի ոստիկանների միջև:
Ինչպես հայտնում է vesti.ru-ն, Արևմտյան ափում շուրջ 22 հազար իսրայելցի ոստիկանների և պաղեստինցիների միջև բախումների արդյունքում կան զոհեր և բազմաթիվ վիրավորներ: Իսրայելցի իրավապահներն ընդհանուր առմամբ ստիպված են եղել կիրառել մի քանի տոննա արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
Պաղեստինցիների հարձակման թիրախ են դարձել Արևմտյան ափի հսկիչ անցագրային կետերը, իսրայելցի իրավապահները փորձում են հանդարտեցնել իրավիճակը, սակայն պաղեստինցիների ոգևորությունը ՄԱԿ-ում ինքնավարության անկախության խնդրի քննարկման կապակցությամբ չի մարում, բախումները շարունակվում են:
Այս ֆոնի վրա «Համասը» հայտարարել է, որ Մահմուդ Աբբասը «սենտիմենտալ ռոմատիկ» է, քանի որ անկախությունը կարելի է միայն նվաճել պայքարում և ոչ թե խնդրել միջազգային ամբիոններից:









































