Sunday, 21 06 2026
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո

Իսրայելում ծագումով Ադրբեջանից յոթ վերաբնակիչ ձերբակալվել է Իրանի օգտին լրտեսության կասկածանքով

Vesty.go.il իսրայելական կայքը հայտնում է, որ հոկտեմբերի 19-ին Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայությունը և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի առանձնացված կառույցը համատեղ իրականացրած գործողության արդյունքում ձերբակալեն են ծագում Ադրբեջանից յոթ վերաբնակիչների:

Նրանք կասկածվում են երկու տարի շարունակ Իրանի օգտին լրտեսության իրականացնելու մեջ, ինչի դիմաց վճարվել են կրիպտոարժույթով: Նախաքննության վարկածի համաձայն՝ այդ մարդիկ իրանական կողմին տեղեկություններ են փոխանցել Իսրայելի ռազմական հենակայանների, հրամանատարական կետերի, ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղաբաշխման վայրերի, ինչպես նաև առանձին իսրայելցիների մասին:

Հատուկ ծառայությունների աղբյուրներից լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ հիշյալ անձինք հոկտեմբերի 1-ին լուսանկարել և իրանական կողմին են փոխանցել Իրանի հրթիռային հարվածներից տուժած ռազմական օբյեկտները, որպեսզի Թեհրանում համոզված լինեն, որ նախանշված թիրախները խոցվել են: Իսրայելական դատարանն արտոնել է, որպեսզի իրավապահները հանրայնացնեն ձերբակալված ծագումով Ադրբեջանից վերաբնակիչների ինքնությունը: Ըստ մամուլի՝ նրանք են՝ Ազիզ Նիսանով, Ալեքսանդր Սադիկով, Իգալ Նիսան, Վյաչեսլավ Գուշին և Եվգենի Իոֆֆե: Մյուս երկու ձերբակալվածների ինքնությունը չի բացահայտվում, քանի որ նրանք «անչափահաս են»:

Խիստ ուշագրավ է, որ բոլոր ձերբակալվածները Հայֆայի և Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչներ են, որտեղ վերջին շրջանում իսրայելական բանակի զորանաց է թիրախավորվել: Առնվազն չորս զինծառայող սպանվել է, շուրջ վեց տասնյակը՝ վիրավորվել: Նախաքննությունը հիմնավոր կասկածներ ունի, որ հենց այդ խումբն է «Հեզբոլլային» հայտնել բոլորովին վերջերս կառուցված զորանոցի կոորդինատները: Բոլոր ձերբակալվածներին ներկայացվել է պատերազմական իրավիճակում թշնամու օգտին լրտեսություն կատարելու մեղադրանք, խափանման միջոց է ընտրվել կալանքը: Ներկայացված մեղադրանքն ապացուցվելու դեպքում նրանց սպառնում է ցմահ ազատազրկում: Հայտնի չէ, թե իսրայելական դատարանն ինչ վճիռ է կայացրել անչափահասների նկատմամբ, ովքեր են նրանք և երբ են հաստատվել Իսրայելում:

Այս տեղեկատվությունը կարելի է համարել սենսացիոն, որովհետև ավելի քան քառորդ դար է, ինչ Բաքվի քարոզչությունը խոսում է Իսրայել-Ադրբեջան անխախտ բարեկամության, Իսրայելին ծագումով Ադրբեջանից հրեա վերաբնակիչների մատուցած ծառայություններից, նվիրվածությունից: Աղբյուրները, մինչդեռ, հայտնում են, որ լրտեսության մեջ կասկածվողներից մեկը «ռազմաճակատից դասալիք է»:

Ի՞նչ ուղղությամբ կընթանա ծագումով Ադրբեջանից վերաբնակիչների «լրտեսության գործով» դատավարությունը: Ծայրահեղ լարված հարաբերությունների պատճառով Իսրայելը և Իրանը հաղորդակցություն չունեն, ամենայն հավանականությամբ, երկուստեք վերահսկվում են նաև բջջային կապը և համացանցը:

Լրտեսության մեջ կասկածվող անձինք կապի ի՞նչ միջոցներով են հավաքագրած տեղեկությունները փոխանցել իրանական կողմին: Իսրայելի հատուկ ծառայությունները «պարզել են, որ նրանք տարածաշրջանում ունեցել են կուրատոր»: Խոսքը ո՞ր երկրի մասին է: Ձերբակալվածներն Ադրբեջանում հարազատներ ունե՞ն: Դատելով հրապարկված անուն-ազգանուններից, նրանցից երեք հուդայադավան թաթ կամ այսպես ասած՝ «լեռնական հրեա» է: Ադրբեջանում նրանք համահավաք բնակվում են Ղուբայի շրջանի Կրասնայա սլոբոդա ավանում, որտեղից է, ի դեպ, ռուսաստանցի սկանդալային հայտնի գործարար Գոդ Նիսանովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում