Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ ցուցադրաբար լքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը։
Այս կապակցությամբ թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Էրդողանի դեմարշը պայմանավորված է եղել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Սերժ Սարգսյանի ելույթը չլսելու ցանկությամբ։
Էրդողանը դահլիճ է վերադարձել միայն այն ժամանակ, երբ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթ ունենալու համար հրավիրվել է պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբասը։











































