Պաղեստինի անկախության և ՄԱԿ-ին լիիրավ անդամակցելու մասին Մահմուդ Աբբասի դիմումը քննության կառնվի սեպտեմբերի 26-ին: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»` հղում անելով Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքերին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաղեստինի ինքնավարության առաջնորդը դիմումը ներկայացրել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, ով հարցը քննելու նպատակով այն ուղարկել էր Անվտանգության խորհրդին:
ԱՄՆ-ը հայտարարել էր, որ Անվտանգության խորհրդում Պաղեստինի անկախության հարցը օրակարգում հայտնվելու դեպքում վետո կկիրառի և թույլ չի տա Պաղեստինին դառնալ ՄԱԿ-ի լիիրավ անդամ:









































