Ամերիկացի Ջեբ Քորլիսն իր կողմից պատրաստված հատուկ սարքի օգնությամբ թռել է չինական Ծյանմեն ժայռից, որի բարձրությունը 1500 մետր է: Ինչպես հայտնում է The Daily Telegraph-ը, այս թռիչքն ընդամենը փորձարկում էր՝ ավելի բարձր տեղից թռչելուց առաջ:
35-ամյա ամերիկացին վայրէջքից հետո ասել է, որ հաջող թռիչքի գլխավոր պայմանը եղանակն է, քանի որ ուժեղ քամին կարող է ողբերգական լինել իր համար:
Քորլիսը նման թռիչքների լավ փորձ ունի, նախկինում նա թռել էր Էյֆելյան աշտարակից և Մալայզիայում գտնվող Petronas երկվորյակ հայտնի աշտարակներից:









































